ՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ

ԵՐԱՇԽԻՔ

ՏպելՈւղարկել
ԵՐԱՇԽԻՔ


ՆՈՐ
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԵՐԱՇԽԻՔԸ

Renault-ի պաշտոնական դիլեր՝ "Մեգնա" ընկերությունից  ձեռք բերված բոլոր ավտոմեքենաների վրա արտադրական դեֆեկտների հետևանքով առաջացած բոլոր անսարքությունների համար տրվում է 3 տարվա կամ 100.000 կմ վազքի երաշխիք` ըստ առաջնահերթության:

 ՀԱԿԱԿՈՐՈԶԻՈՆ ԵՐԱՇԽԻՔ

Հակակորոզիոն երաշխիքը տրվում է թափքի մետաղական մասերի անվճար վերանորոգման կամ փոխարինման համար, եթե պարզվի, որ արտադրական դեֆեկտի հետևանքով առաջացել է ներքին տարանցիկ կորոզիա: Երաշխիքը գործում է 6 տարի առանց վազքի սահմանափակման:

ՆԵՐԿԱԾԱԾԿՈՒՅԹԻ ԵՐԱՇԽԻՔ

Եթե ներկանյութի արտադրական դեֆեկտի կամ ավտոմեքենաների ներկման տեխնոլոգիայի խախտման հետևանքով առաջացել են վնասվածքներ, ապա գործող երաշխիքը ենթադրում է թափքի ներկածածկի անվճար վերականգնում կամ ներկվող մասերի փոխարինում:

ԻՆՉՈՒ ՕԳՏՎԵԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ

Renault-ի սպասարկման կենտրոնները առանձնանում են պրոֆեսիոնալ մակարդակով ու յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերվող առանձնահատուկ ուշադրությամբ:

"Մեգնա" ընկերության Renault տեխսպասարկման կենտրոնը համալրված է ձեր ավտոմեքենայի սպասարկման համար անհրաժեշտ բոլոր գործիքներով ու սարքավորումներով: Մեր խորհրդատուները մշտապես պատրաստ են լսել ձեզ և տալ բոլոր անհրաժեշտ բացատրությունները մեքենայի առավել արդյունավետ շահագործման ու սպասարկման վերաբերյալ: Մենք ձգտում ենք առավելագույնս կրճատել վերանորոգման աշխատանքների տևողությունը, որպեսզի դուք հնարավորինս շուտ կարողանաք վերադառնալ ձեր մեքենայի ղեկին:
Անվտանգությունը, հուսալիությունն ու մոբիլությունը հանդիսանում են Renault տեխսպասարկման կենտրոնի աշխատանքի հիմնական սկզբունքները:

վերադառնալ