Վառ դիզայնը, որն ընդգծվում է թափքի արտահայտիչ գծերով, և տանիքի դեպի ցած սլացող ուրվագիծը դինամիկ և էլեգանտ են դարձնում նոր կուպե-քրոսովերի կերպարը:
Թափքի արտահայտիչ գծեր և տանիքի դեպի ցած սլացող ուրվագիծ
Ընդարձակ անվահեծեր պաշտպանիչ թիթեղներով
17” թեթևաձույլ անվահեծեր օրիգինալ լուծումներով
Թափքի արտահայտիչ գծեր քրոմապատ լուծումներով
Pure Vision լուսադիոդային լուսարձակներ
Edge Light լուսարձակներ
Կուպեի արագընթացություն և քրոսովերի պրակտիկություն
Ստեղծված երկու գաղափարների հիման վրա. արագընթաց կուպե և պրակտիկ քրոսովեր: Renault ARKANA-ն իրենից ենթադրում է ավտոմեքենա մասսայական սեգմենտի համար՝ նախատեսված հարմարավետ քաղաքի համար և միևնույն ժամանակ պատրաստ արկածախնդրությունների քաղաքային պայմաններից դուրս:
Քաղաքի նոր տիրակալը
Renault ARKANA-ն պատրաստ է քաղաքային ակտիվ ռիթմին: Այն հագեցած է ամենաանհրաժեշտ օգնության համակարգերով, իսկ նոր EASY LINK մուլտիմեդիոն համակարգը կօգնի Ձեզ շեղվել ծանր խցանումներում:
Առանց սահմանների
Բարձր ճանապարհային լուսածերպը, խելացի լիաքարշ համակարգը, 17” թեթևաձույլ անվահեծերը և թափքի պաշտպանությունը թույլ են տալիս վստահ երթևեկել անկախ ճանապարհային բարդություններից:
Վարորդը ուշադրության կենտրոնում է
Որակյալ նյութեր և էրգոնոմիկ ինտերիեր, որում հատուկ ուշադրություն է դարձվել վարորդին՝ ստեղծելով վերջինիս համար հարմարավետություն ողջ վարման ընթացքում:
Հարմարավետության նոր մակարդակ
Renault ARKANA-ի սրահը բավականին ընդարձակ է յուրաքանչյուր ուղևորի համար, իսկ նիշաները և գրպանիկները թույլ կտան ապահով պահպանել Ձեր կարևոր իրերը:
Էրգոնոմիկ ինտերիեր
Ամեն ինչ հարմարեցված վարորդին. կենտրոնական կոնսոլի մտածված էրգոնոմիկա, կառավարման համակարգերի ճիշտ դասավորվածություն, EASY LINK նոր մուլտիմեդիոն համարգ. ամեն ինչ ձեռքի տակ:
Կլիմատ-կոնտրոլ
Շնորհիվ կլիմատ-կոնտրոլ համակարգի, Renault ARKANA-ի սրահում Դուք կզգաք Ձեզ հարմարավետ անկախ եղանակային պայմաններից:
Տրամադրող միջավայր
Ambient Light լույսերության կարգավորումները թույլ կտան ստեղծել անհրաժեշտ միջավայր ավտոմեքենայի սրահում: Ընտրեք 8 գույներից մեկը՝ կախված Ձեր տրամադրությունից: