ՕՐԻԳԻՆԱԼ ԱՎՏՈՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՕՐԻԳԻՆԱԼ ԱՎՏՈՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ

Դիտարկեք Renault-ի նշանը` որպես ձեզ առաջարկվող որակի խորհրդանիշ:  

Renault-ի օրիգինալ պահեստամասերը, քսանյութերն ու այլ պարագաները ստեղծված են հատուկ Renault մեքենաների համար և նախագծված են գործարանային բարձր չափորոշիչների համապատասխան, որոնք պահպանվում են մեքենայի արտադրության յուրաքանչյուր փուլում: Ոչ օրիգինալ պահեստամասերի օգտագործումը կարող է բերել ձեր Renault-ի խափանմանը կամ վնասմանը:

ՕՐԻԳԻՆԱԼ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔ

Երաշխիքը տրվում է 1 տարի ժամկետով առանց վազքի սահմանափակման և վերաբերում է Renault սպասարկման կենտրոններում կատարված աշխատանքներին ու այդ ընթացքում տեղադրված օրիգինալ պահեստամասերին: