Renault

ԽՈՒՄԲ

ՏպելՈւղարկել

RENAULT-Ի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Չնայած մենք ստեղծել ենք վերջին 100 տարվա լավագույն ավտոմեքենաներից մի քանիսը, հնարավոր է, որ կան բաներ, որ դեռևս նահայտ են մնացել:

ԼՈՒԻ ՌԵՆՈ
Լուի Ռենոն ծնվել է Փարիզում 1877թ.-ի փետրվարին: Նրա ստեղծած առաջին մեքենան Voiturette-ն էր` 1898թ.: Առաջին ընկերությունը Լուին և իր երկու ողբայրներ` Մարսելն ու Ֆերնանը, ստեղծեցին հաջորդ տարի` անվանելով այն Renault Freres.

ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ
Renault-ն պատենտավորեց առաջին ուղիղ փոխանցմամբ փոխանցումատուփը, որը հետագայում փոխառվեց այլ արտադրողների կողմից, և գրանցեց մի շարք այլ կարևոր նորամուծություններ, օրինակ` տուրբոներմղիչը:
Սկսած 1903թ.-ից Renault-ն վաճառքի կետեր հիմնեց նաև Ֆրանսիայից դուրս` Անգլիայում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, իսպանիայում և ԱՄՆ-ում: 1905-ին թվով 250 տաքսիների պատվեր ստանալով` Renault-ն անցում կատարեց մանուֆակտուրայից դեպի զանգվածային արտադրություն` դառնալով Ֆրանսիայի առաջատար ավտոարտադրողը: 1907-ին Լոնդոնի տաքսիների կեսից ավելին հանդիսանում էին Renault մակնի
ի մեքենաներ:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Renault-ն կարևոր դերակատարություն ուներ: Առավել կարևորվեցին երկու իրադարձություններ: 
1. "Մարնի տաքսիներ": Renault մակնիշի 500 հատ տաքսիներով զորքեր տեղափոխվեցին Մարն քաղաք` պաշտպանելու Փարիզը գերմանական զորքերից: "Մարնի տաքսին" այդ պատերազմի առաջին նշանակալից իրադարձությունն էր: 
2.1917թ. ստեղծվեց առաջին թեթև տանկը, որը դարձավ դաշնակիցների հաջողության գրավականներից մեկը: Պատերազմի ավարտին Renault-ն հանդիսանում էր Ֆրանսիայի գլխավոր արտադրողը` գործարաններ ունենալով նաև Բելգիայում, Անգլիայում և Իսպանիայում: Լուի Ռենոն մահացավ 1945թ.-ին:

RENAULT-Ն ԱԶԳԱՅՆԱՑՎՈՒՄ Է

Պատերազմից հետո Renault ընկերությունն ազգայնացվեց և շուրջ 50 տարի հանդիսանում էր պետական ձեռնարկություն: Սակայն ընկերության փիլիսոփայությունն անփոփոխ էր` ստեղծել նորարարական մեքենաներ ու մասնակցել ավտոսպորտի աշխարհում անցկացվող միջոցառումներին:

RENAULT-Ն ԵՎ NISSAN-Ը

1999թ. մարտի 27-ին ստեղծվեց Renault-Nissan ալյանսը, որը թույլ տվեց Renault-ին հիմնվել Nissan-ի ուժեղ դիրքերի վրա` ընդլայնելով իր ներկայությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան շուկաներում, օրինակ` Ճապոնիայում, Թայվանում, Ինդոնեզիայում և Մալայզիայում:
Միևնույն ժամանակ այս ալյանսը թույլ տվեց երկու ավտոարտադրողներին էլ զգալիորեն թարմացնել մոդելային շարքը և նվազեցնել արտադրության արժեքը, ինչը ներկայիս մրցունակության կարևորագույն պայմաններից մեկն է: