Ավտոմեքենաների երաշխիք
Հայաստանում ներկայացված բոլոր Renault ավտոմեքենաների համար գործում է 3 տարի կամ 100 000 կմ վազքի երաշխիք` ըստ լրանալու առաջնահերթության:
Պահեստմասերի երաշխիք
Renault-ն երաշխիք է տալիս բոլոր մասերին ու աքսեսուարներին, որոնք արտադրված են Renault-ի կողմից և տեղադրված են նոր մեքենայի վրա վաճառքի պահին: Ավտոմեքենայի նորմալ շահագործման պայմաններում այդ երաշխիքի տևողությունը կազմում է 3 տարի կամ 100 000 կմ` ըստ լրանալու առաջնահերթության:
Եթե պահեստմասը կամ աքսեսուարը տեղադրվել են ավտոմեքենայի վաճառքից ու գրանցումից հետո և աշխատանքները կատարվել են Renault պաշտոնական տեխսպասարկման կենտրոնում, ապա Renault-ն տրամադրում է 1 տարի կամ 20.000 կմ` ըստ լրանալու առաջնահերթության:
Յուրաքանչյուր այլ դեպքում գնված աքսեսուարներին տրվում է 1 տարի կամ 20 000 կմ երաշխիք` սկսած վաճառքի պահից:
Այն դեպքում, երբ Renault-ի օրիգինալ մասերի կամ դրա կողմից մատակարարված աքսեսուարների նորմալ շահագործման պայմաններում հայտնաբերվում են արտադրական դեֆեկտներ Renault-ն ողջ երաշխիքային ժամկետի ընթացքում պատարվորվում է վերանորոգել կամ փոխարինել տվյալ մասը կամ աքսեսուարն` առանց լրացուցիչ վճարի: