Սպորտային ուրվագիծ, քրոմապատ ճաղավանդակով շեշտված նոր առաջնամաս, C-աձև լուսարձակներ, 16-, 17- և 18-դյույմանոց անվասկավառկներ ու էլեգանտ, տեխնոլոգիապես հարուստ ինտերիեր․․․ Megane Sedan-ը իսկապես կարող է զարմացնել։ Պատրաստվե՛ք հանձնվել դրա հմայքին։
էլեգանտ և դինամիկ ոճ՝ առջևից․․․
Նոր դիզայնով առաջնամասը՝ ընդգծված քրոմապատ ճաղավանդակով, և Renault-ին բնորոշ C-աձև լուսարձակները ձևավորում են Megane Sedan-ի բացառիկ կերպարը։
․․․․ և հետևից
Հետևի՝ քրոմապատ ներդիրներով սև թափարգելի շնորհիվ Megane Sedan-ը տպավորում է ցանկացած տեսանկյունից։
համայնապատկերային տանիք
Երբեք բաց մի թողե՛ք հիանալի տեսարանը։ Էլ ավելի կատարյալ դարձրե՛ք ձեր ուղևորությունները՝ նայելով աշխարհին համայնապատկերային տանիքի միջով։
Easy Link համակարգի 9.3-դյույմանոց մուլտիմեդիա էկրան, վարորդի՝ 10.2-դյույմանոց կարգավորվող էկրան, առանց շրջանակի հետևի տեսադաշտի հայելի, "ողջույնի" լուսավորություն․․․ Տեղ զբաղեցրե՛ք ժամանակակից և կապակցված կոքպիտում։
անթերի ինտերիեր
Քրոմապատ տարրեր, հատուկ սատինային էֆեկտով ներդիրներ, հղկված ալյումինից պատրաստված դեկորատիվ լուծումներ, «տիտանային սև» պաստառապատում՝ արծաթագույն դարձակարերով, և նույնիսկ ավելին։ Megane Sedan-ում ամեն մի մանրուք մտածված է։
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՆՈՒԹՅՈՒՆ
ԳՐԱՎԻՉ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
easy link մուլտիմեդիա համակարգ
Պատրա՞ստ եք կապի այնպիսի փորձառնությանը, որը երբեք չեք ունեցել։ Ձեր easy link մուլտիմեդիա համակարգը, որը համատեղելի է Android Auto™ և Apple CarPlay™ ծրագրային լուծումների հետ, ապահովում է մուլտիմեդիա "տիեզերքի" հասանելիությունը Megane Sedan-ի 9․3-դյույմանոց կենտրոնական էկրանի օգնությամբ։
multi-sense համակարգ
multi-sense համակարգի շնորհիվ հասանելի կլինի սրահի լուսավորման 8 տարբեր երանգ, ինչպես նաև 4 ընթացային ռեժիմ՝ mysense, eco, comfort և sport, ինչը նշանակում է, որ կարող եք հարմարաեցնել ուղևորությունը ձեր տրամադրությանը և կարիքներին՝ կարգավորելով շարժիչի ձայնը, ընկալչությունը, ղեկի զգայունությունը, վարորդի էկրանի ձևաչափը և այլն։
Renault easy drive՝ վարորդին օժանդակող համակարգեր
Stop & Go ադապտիվ քրուիզ-կոնտրոլ, կայանմանն օժանդակող համակարգ, շարքի պահպանման համակարգ, վթարային ակտիվ արգելակման համակարգ (AEBS)` հետիոտների ճանաչման ֆունկցիայով, վարորդի հոգնածության որոշման համակարգ, պրոյեկցիոն դիսփլեյ, hands-free քարտ․․․ Մեր նորարարական տեխնոլոգիաները հեշտացնում են երթևեկությունը և բարձրացնում առօրյա անվտանգության մակարդակը։