180°-ով բացվող ասիմետրիկ դռներով սարքավորված Express Van-ը առաջարկում է 3,3 խմ օգտակար ծավալ, իսկ բեռնավորման երկարությունը կազմում է 1,91 մ՝ պանելային միջնորմով, ինչն ապահովում է բեռնավորման երկարություն/ընդհանուր երկարություն լավագույն հարաբերակցությունը այս դասում։ Բեռնե՛ք մինչև 3,7 խմ բեռ՝ ծալելով ուղևորի նստատեղը և օգտվելով պպտվող ցանցային միջնորմից։ Կողային սահող դուռը բացվում է ռեկորդային 716 միլիմետրով՝ ապահովելով առավել հեշտացված մուտք։
էրգոնոմիկ ինտերիեր
Ընդարձակ ինտերիեր, սարքավորումների վահանակ՝ բազում պահոցային բաժանմունքներով, ժամանակակից նստատեղեր և բազում այլ լուծումներ։ Վայելե՛ք ավտոմեքենայի պրակտիկությունն ու հարմարավետությունը։
հարմարավետ և էրգոնոմիկ նստատեղեր
Express Van-ի ուժեղացված նստատեղերը ապահովում են վարորդի օպտիմալ նստելադիրքը ցանկացած հանգամանքներում։
ֆունկցիոնալ և տարողունակ բեռնավորման տարածք՝ պտտվող միջնորմով․․․․
Օգտվե՛ք մինչև 3,7 խմ բեռնավորման ծավալից և 2,36 մ օգտագործելի երկարությունից, որն պահվում են մոդելի պտտվող միջնորմն ու ուղևորի ծալվող նստատեղը։
․․․ կամ կոշտ միջնորմով
Կոշտ միջնորմով Express Van-ը առաջարկում է բեռնավորման 1.91 մ երկարություն և 3,3 մ3 ընդահնուր բեռնավորման ծավալ՝ առանձնանալով օգտագործելի երկարություն/ընդհանուր երկարություն լավագույն հարաբերակցությամբ իր դասում։
սարքավորումներ
ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
Հետին տեսադաշտի օժանդակ համակարգ
հետին տեսադաշտի հայելու փոխարեն կիրառվող թվային էկրանը արտացոլում է ձեր մեքենայի հետնամասում տեղադրված տեսախցիկից ստացվող պատկերը։ Հարմար լուծում պանելային տարբերակների համար։
լայնանկյուն հայելի
Լայնանկյուն հայելին՝ տեղադրված ուղևերի արևապաշտպան հովարի մեջ, ընդլայնում է տեսանելիությունը աջից՝ ապահովելով ավելի բարձր մակարդակի հարմարավետություն և անվտանգություն։ Այն թույլ է տալիս տեսնել այն ամենը, ինչը կարող է թաքնված լինել պանելային միջնորմի հետևում։
կույր գոտիների վերահսկման համակարգ
Երբ Ձեր Express Van-ի կույր գոտում մեքենա է հայտնվում, համապատասխան կողային հայելու վրա ակտիվանում է նախազգուշացնող լուսային ազդանշանը։
ՀԱՎԵԼԱՄԱՍԵՐՄԵՐ ՀԱՏՈՒԿ ՄՈԴԻՖԻԿԱՑԻԱՆԵՐԸ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ԵՆ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻՆ
Օգտվե՛ք հատուկ ձեր բիզնեսի պահանջներին և կարիքներին հարմարեցված հավելամասերից։