Նրանց համար, ովքեր պատրաստ են նվաճելու նոր հորիզոններ, ներկայացնում ենք նոր պրեմիում դասի լիաքարշակ ամենագնաց Renault Koleos-ը: Նոր Renault Koleos-ը ավտոմեքենայի յուրօրինակ դիզայնի և ժամանակակից լուծումների մարմնացումն է: Նրա նորաձև և տպավորիչ արտաքին տեսքը ներշնչում է հուսալիության զգացում և արթնացնում է ցանկություն դեպի նոր արկածախնդրությունների:
18 դյույմանոց անվահեծեր
Էլեգանտ և երկգույն 18 դյույմանոց թեթևաձույլ անվահեծերն ընդգծում են Renault Koleos-ի ձգտումն ու պատրաստակամությունը դեպի նոր բացահայտումներ:
Հարմարավետության նոր մակարդակ
Նոր Renault Koleos-ի սրահը Ձեր պատկերացումները հարմարավետության մասին կբարձրացնի լիովին նոր մակարդակի: Խորասուզվեք ինտուիտիվ տեխնոլոգիաների և կատարյալ մասնիկների աշխարհ, որտեղ յուրաքանչյուր մասնիկ հոգում է Ձեր հարմարավետության մասին:
Տեխիկական որոշումներ
Արտաքին չափսեր
Երկարություն (մմ)
4672
Անվային բազա (մմ)
2705
Լայնություն (մմ)
1843
Բարձրություն (մմ)
1678
Ճանապարհային լուսածերպ (մմ)
210
Բեռնախցիկի ծավալ (լ)
505 / 1777
Իսկական արտաճանապարհային
Փոխանցումատուփի աշխատանքի օպտիմալ ռեժիմի ընտրությունը թույլ կտա Ձեզ ինքնավստահ երթևեկել ինչպես արտաճանապարհային, այնպես էլ քաղաքային պայմաններում:
Նոր Renault Koleos-ի արտաճանապարհային հատկությունները թույլ են տալիս չմտածել հայաստանյան ճանապարհների որակի մասին. վարորդի և ուղևորի հարմարավետությունը ապահովված է ցանկացած իրադրությունում:
Նոր CVT X-Tronic
CVT X-Tronic փոխանցումատուփը հատուկ նախագծված է Renault KOLEOS-ի համար և ընդգծում է աշխատանքի սահունությունն ու վառելիքի խնայողությունը:
Վարման մի քանի ռեժիմներ
Վարորդին հասանելի են երեք ռեժիմներ՝ 4х2, Auto и Lock 4x4: Ընտրեք լավագույն տարբերակը կախված ճանպարհային պայմաններից։
Ինովացիոն համալրվածություն
Ապագայի տեխնոլոգիաներ
Նոր Renault Koleos-ը հագեցած է 8,7 դյույմանոց պլանշետային էկրանով, որը հանդես է գալիս որպես միասնական կառավարման կենտրոն, անհատականացված պարամետրերով, որոնք կոորդինացնում են BOSE պրեմիում դասի աուդիոհամակարգի աշխատանքը, ինչպես նաև նավիգացիայի, ազատ ձեռքեր ռեժիմում հեռախոսազանգերի, ռադիոյի և այլ՝ վարորդին օգնող համակարգերի միջոցով:
Պրեմիում դասի տեխնոլոգիաներ
Renault KOLEOS-ն ունի պրեմիում դասի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ Easy Park Assist, BOSE® Surround, Lane Assist և այլն։
Հարմարավետության նոր մակարդակ
Կառավարման վահանակները հարմարավետ տեղակայված են կենտրոնական կոնսոլի վրա. 8,7 դյույմանոց էկրանով բորտ համակարգիչ, նոր սերնդի R-LINK 2 մուլտիմեդիոն համակարգ, անհատականացվող սարքավորումների վահանակը և էլեկտրական խելացի համակարգերը կդարձնեն Koleos–ի վարումը հաճելի և հարմարավետ: