ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

DOKKER Van-ը կբավարարի ձեր բոլոր կարիքները բեռնավորման և հասանելիության առումով: Որպեսզի դուք կարողանաք առավելագույնս հեշտությամբ բեռնավորել ավտոմեքենան, մենք նախատեսել ենք սահող կողային դուռ, որը բացվում է 703 մմ-ով, ինչը լավագույն ցուցանիշն է այս դասի ավտոմեքենաների համար: Ավելին, հետևի ասիմետրիկ դռները չափազանց պրակտիկ են և աչքի են ընկնում 1,08 մ բացվածքով: Առանց ավելորդ չափազանցության՝ այն իրոք հիանալի գործընկեր է:

ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆ

Բեռնավորման ծավալն ու բեռնատարողությունը որոշի՞չ են ձեզ համար։ Renault-ն ձեզ է առաջարկում է DOKKER Van-ը: 600 կգ օգտակար բեռնատարողություն և օպցիոնալ մինչև 3,9 խմ ծավալը համադրվում է 1,27 մ բարձրությամբ տանիքով:DOKKER Van-ը կատարելապես համապատասխանում է ձեր պրոֆեսիոնալ ակնկալիքներին:

ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Հավատարիմ մնալով Renault-ի արժեքներին՝ DOKKER Van-ը աչքի է ընկնում ամրությամբ և հուսալիությամբ: Արտադրության ողջ ցիկլը՝ սկսած կիրառված մեխանիկական մասերից, անցել է ամենախիստ փորձարկումները՝ համապատասխան բեռնատար ավտոմեքենաներին վերաբերվող ամենաբարձր ծանրաբեռնվածության ցուցանիշների:Այսպիսով ավտոմեքենան անցել է շուրջ 1.9 միլիոն կիլոմետր՝ հիմնականում արգելակներն ու կախոցներն ամենազանազան տեսակի ճանապարհներին և կլիմայական պայմաններին համապատասխանեցնելու համար: Շարժիչները ևս ապացուցեցին իրենց հուսալի աշխատանքը տարիների ընթացքում: Ցանկացած պարագայում կարող եք լիովին վստահել ձեր Renault DOKKER-ին:

ՇԱՐԺԻՉՆԵՐ

DOKKER-ն առաջարկում է երկու տեսակի շարժիչ՝ բենզինային և դիզելային, որոնք կարող են բավարարել ամենախստապահանջ վարորդների ցանկություններին: Ավելի մանրամասն կարող եք ճշտել անմիջապես սրահից կապնվելով Renault-ի պաշտոնական դիլլեր "Մեգնա" ՍՊԸ: