Renault KAPTUR-ի դիզայնը

Տպավորեք առաջին իսկ հայացքից

Renault KAPTUR
Ֆիրմային ոճ
Քրոմապատ տարրերով համալրված ոճային ռադիատորային ճաղավանդակը նոր Renault KAPTUR-ի դինամիկ կերպարի վառ տարրերից մեկն է: Ճաղավանդակի ուրվագիծը ուշադրություն է գրավում իր նոր ձևով, որն աչքի է ընկնում էլեգանտ և հեշտ ճանաչելի սրածայր շեշտադրումներով:
Renault KAPTUR
Նոր անվասկավառակներ
Էլեգանտ ուրվագիծը լրացնում են ալմաստե հղկմամբ նոր 17-դյույմանոց անվասկավառակները՝ օրիգինալ Kaprao ոճով:
Renault KAPTUR
Վառ հայացք
Լուսադիոդային լուսավորություն բոլոր հնարավոր տարբերակներով: Առջևի և հետևի օպտիկա, ցերակային ընթացքի կրակներ, շրջադարձի ցուցիչներ և հակամառախուղային լուսարձակներ՝ առանձնահատկություն, որն ընդգծում է նոր Renault KAPTUR-ի ոճային կերպարն ու նկատելի դարձնում ավտոմեքենան օրվա ցանկացած ժամի:

Վայելեք հարմարավետությունը

Renault KAPTUR
Նորացված ինտերիեր
Ինտերիերի լրամշակման փափուկ և որակյալ նյութերը ստեղծում են հարմարավետության զգացողություն, իսկ կառավարման կոճակների նոր դասավորվածությունը հասկացվում է ինտուիտիվ մակարդակով և էլ ավելի է հեշտացնում ավտոմեքենայի ֆունկցիաների կիրառումը ուղևորության ընթացքում:
Renault KAPTUR
Հարմարավետություն ղեկին
Զգացեք Renault KAPTUR-ի սրահի հարմարավետության նոր մակարդակը: Ժամանակակից կենտրոնական բարձակը սրահին հաղորդում է ավելի էսթետիկ տեսք և ֆունկցիոնալություն: Կենտրոնական արմնկակալի և խմիչքների համար նախատեսված երկու արմնկակալների շնորհիվ էլ ավելի հարմարավետ կտեղավորվեք մեքենայի մեջ: Իսկ երկրորդ շարքի ուղևորների համար նախատեսված են առանձին USB-միակցումներ՝ անձնական սարքերը լիցքավորելու համար:
Renault KAPTUR
Տարածություն ուղևորի և ուղեբեռի համար
Ընտրելով Renault KAPTUR-ը՝ դուք ընտրում եք հարմարավետությունը: Հարմար և պրակտիկ քրոսովերը կարող է տեղավորել մինչև հինգ մեծահասակ ուղևոր: Բեռնախցիկի ծավալը կազմում է 387 լ, ինչը կարելի է հասցնել մինչև 1200 լիտրի հետևի շարքի ծալվող (1/3 և 2/3 համամասնությամբ) նստատեղերի շնորհիվ: Լայն բացվածքը (1002 մմ), լրացուցիչ լուսավորությունը և հետևի նստատեղերի ծալելու հնարավորությունը ապահովում են բեռնախցիկի բեռնավորման հարմարավետությունը: Ամբողջ սրահով բաշխված լրացուցիչ պահոցային խորշերը, թույլ են տալիս ձեռքի տակ պահել բոլոր անհրաժեշտ առարկաները:
Renault KAPTUR
Հարմարավետության նորարարություններ
Նոր Renault KAPTUR-ի կառավարումը դարձել է ավելի հարմարավետ: Հետին տեսադաշտի հայելին՝ էլեկտրաքրոմատիկ ծածկույթի շնորհիվ, կմեղմի հետևից եկող ավտոմեքենաների վառ լույսերը: Արագության սահմանափակիչով քրուիզ-կոնտրոլը ավելի հարմարավետ կդարձնի երկար ճանապարհը: Արտաքին լուսավորության սարքերն ու ապակեմաքրիչները կարելի է կարգավորել այնպես, որպեսզի դրանք միանան և անջատվեն ավտոմատ կերպով: Էլեկտրաուժեղացուցիչի և շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգի շնորհիվ հեշտությամբ կմանևրեք կայանատեղիում: Եվ կարող եք չանհանգստանալ կողային հայելիների ապահովության համար. հենց կայանեք մեքենան և հեռանաք՝ հայելիները կծալվեն ավտոմատ կերպով:
Ծանոթացեք Նոր RENAULT KAPTUR-ի հնարավորություններին Մեր թիմը սպասում է Ձեզ