Նոր Renault KAPTUR քրոսովերը միշտ ուշադրության կենտրոնում է: Թափքի ներկվածքի 24 տարբերակները ապահովում են ինքնաարտահայտման ազատությունը: Ավտոմեքենայի էլեգանտ կերպարը հիանալի համադրվում է թափքի դինամիկ գծերի հետ: Ցերեկային ընթացքի ֆիրմային կրակները և առջևի օպտիկան առանձնացնում են ավտոմեքենան հոսքի մեջ գիշերային ժամերին:
Նոր ТСе 150 տուրբոշարժիչը կպարգևի հիանալի դինամիկա, իսկ ղեկային կառավարման էլեկտրաուժեղացուցիչը և ինտելեկտուալ լիաքարշ համակարգը պատրաստ են ամբողջությամբ բացահայտել ավտոմեքենայի պոտենցիալը ինչպես քաղաքում, այդպես էլ դրանից դուրս: Վարորդին օժանդակող զանազան համակարգերի շնորհիվ դուք վստահ կզգաք ձեզ ցանկացած իրավիճակում:
Ինտերիերի լրամշակման փափուկ և որակյալ նյութերը ստեղծում են հարմարավետության զգացողություն, իսկ կառավարման կոճակների նոր դասավորվածությունը հասկացվում է ինտուիտիվ մակարդակով: Ձմեռային օպցիաները, հարմարավետ պահոցները, կենտրոնական արմնկակալն ու երկու բաժակակալները հարմարավետ են դարձնում ցանկացած ուղևորություն:
Renault KAPTUR-ը լիաքարշ քրոսովեր է, որը կատարելապես հարմարեցված է Հայաստանի պայմաններում շահագործվելու համար: Հիանալի երկրաչափության, բարձր լուսածերպի, ամրության մեծ պաշարով էներգակլանող կախոցի, ինչպես նաև հուսալի լիաքարշ համակարգի շնորհիվ KAPTUR-ը կարող է շահագործվել նույնիսկ ամենաբարդ ճանապարհային և կլիմայական պայմաններում: