Նոր Renault MASTER-ի շարժիչը

Renault MASTER ֆուրգոնները սարքավորվում են ժամանակակից Renault M9T դիզելային շարժիչով և 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով: Կախված տարբերակից շարժիչի հզորությունը կարող է կազմել 125 ձ.ուժ և 310 Նմ կամ 150 ձ.ուժ և 350 Նմ՝ 1500 պտր դեպքում:  Վառելիքի ծախսը արտաքաղաքային ցիկլում կազմում է 7,1 լ/100 կմ:  
ՇԱՐԺԻՉՆԵՐ
Renault M9T շարժիչ
Renault M9T շարժիչները հայաստանյան պայմաններին հարմարեցնելու համար, մենք պաշտպանել ենք դրանք պողպատյա թիթեղներով: Սա ապահովում է պաշտպանություն տարատեսակ մեխանիկական վնասվածքներից: Բացի այդ, ստանդարտ համալրման մեջ ներառված է վառելիքի զտիչի տաքացման համակարգ, որն ապահովում է շարժիչի ստաբիլ գործարկում տարվա ցուրտ եղանակներին: Առանձին պետք է նշել, որ Renault MASTER-ի գազաբաշխման մեխանիզմը աշխատացվում է շղթայով, ինչը դրական է ազդում դրա հուսալիության վրա և նպաստում է շահագործման ծախսերի նվազեցմանը:
    ՓՈԽԱՆՑՈՒՄԱՏՈՒՓԵՐ
    Քարշակման յուրաքանչյուր տարբերակն ունի իր առավելությունները: Առջևի քարշակմամբ նոր Renault MASTER-ում նախապատվությունը տրված է բեռնատարողությանը և ավտոճանապարհներով երթևեկելուն: Հետևի քարշակումով տարբերակը դիմանում է ավելի մեծ ծանրաբեռնվածությանը և ավելի հեշտ է հարմարվում տարբեր տեսակի տեղանքներին:
    Առջևի քարշակմամբ նոր Renault MASTER
      Առավելությունները  
    • հեշտ բեռնավորում՝ այս սեգմենտում առավել ցածր շեմքեր ունեցող դռների շնորհիվ
    • բեռնավորման մեծ ծավալ՝ օգտակար բարձրության և դռան ցածր շեմքի շնորհիվ
    • փոխադրամիջոցի ամբողջական զանգված՝ մինչև 3,5 տ (B կարգի վարորդական իրավունք)
    • վարելու ավելի բարձր հարմարավետություն
    • վառելիքի ցածր ծախս մեծ տարածություններով բեռնափոխադրումների ժամանակ
    • կոմպակտ երկարության երեք տարբերակ (L1, L2, L3), բեռնավորման բաժանմունքի օգտակար ծավալ՝ մինչև 14,1 մ³
      Հետևի քարշակմամբ նոր Renault MASTER
      Ավելի մեծ բեռնատարողության, քարշակման հնարավորությունների և արտաճանպարհային որակների շնորհիվ հետևի քարշակմամբ նոր MASTER-ը կդառնա ձեր լավագույն գործընկերը փափուկ հողածածկի վրայով ծանր բեռների տեղափոխաման ժամանակ:Բեռնատարողության առավելությունները՝
      • հետևի սռնիի ավելի մեծ առավելագույն ծանրաբեռնվածություն
      • երկարության երկու տարբերակ (L3 և L4), բեռնավորման բաժանմունքի օգտակար ծավալ՝ մինչև 15,8 մ³
      • մինչև 750 կգ զանգվածով բեռի քարշակման հնարավորություն
      • ավտոմեքենայի ավելի մեծ ամբողջական զանգված՝ 4,5 տոննա 3,5 տոննայի փոխարեն
      Քարշակման առավելությունները՝ 
      • ավելի մեծ քարշուժը թույլ է տալիս կանխել դժվարությունները կտրուկ լանջերի և փափուկ հողածածկի վրայով ծանր բեռների տեղափոխման ժամանակ
      • խոչընդոտների հաղթահարման կատարելագործված ունակություններ
      • կրկնակի անիվներ՝ կցորդման ավելացման և հետևի սռնիի ծանրաբեռնվածությունը մեծացնելու համար
          ԿՑՈՐԴՈՒՄ
          Renault MASTER
          Grip Xtend համակարգ
          Սա «կցորդման ուժեղացուցիչ» է, որը ակտիվանում է սարքավորումների վահանակին առկա կոճակի միջոցով: Թույլ է տալիս որսալ կցորդումը ճանապարհի հետ այնպիսի բարդ պայմաններում, ինչպիսիք են ցեխը, ձյունը կամ ավազը՝ որոշելով տեղապտույտ կատարող անիվը և օպտիմալ ոլորող մոմենտ հաղորդելով քարշակող անիվներին:
          Renault MASTER
          Դիֆերենցիալի բլոկավորում
          Սայթաքուն մակերևույթներն այլևս խնդիր չեն: Հետևի քարշակմամբ նոր MASTER-ի դիֆերենցիալի բլոկավորման համակարգը թույլ է տալիս անհրաժեշտ դեպքում մեծացնել քարշուժը: Այն ավտոմատ կերպով միանում է մինչև 30 կմ/ժ արագությունների դեպքում, երբ գրանցվում է անիվի սահանցում: Սա անփոխարինելի օպցիա է, երբ ցածր արագությամբ տեղաշարժվում եք ցեխոտ ճանապարհներով:
          Renault MASTER
          Զառիվեր մեկնարկին օժանդակող համակարգ՝ Hill Start Assist
          Ամբողջովին բարձված վիճակում զառիվեր մեկնարկն այսուհետ խնդիր չի առաջացնի: Համակարգը մի քանի վայրկյանով մեծացնում է արգելակների ճնշումը, որպեսզի կարողանաք հանգիստ շարժվել տեղից:
          Ծանոթացեք Նոր RENAULT KAPTUR-ի հնարավորություններին Մեր թիմը սպասում է Ձեզ