Оборудование нового Renault MASTER

ԻՆՏԵՐԻԵՐ
Renault MASTER
Շարժական գրասենյակ
Ուղևորությունների միջև ընկած ժամանակահատվածում նոր Renault MASTER-ը վերածվում է իսկական շարժական գրասենյակի: Ուղևորի կենտրոնական նստատեղի թիկնակը ձևափոխվում է շրջադարձային մակերևույթով (օպցիա) և բաժակակալներով սարքավորված աշխատանքային սեղանի: Այստեղ դուք կարող եք տեղավորել համակարգիչը և լրացնել փասատթղթերը: Ամբողջ խցիկով մեկ սփռված բազմաթիվ պահոցային բաժանմունքները թույլ են տալիս հարմարավետ տեղավորել անհրաժեշտ իրերն ու գործիքները:
Renault MASTER
Easy Life դուրս քաշվող սեղանիկ և մեծ բաժակակալ
Վահանակի մեկ սեղմում, և ձեր առջև Easy Life սեղանիկն է (օպցիա):
 Renault-ի այս նորարարական լուծումը ուղևորի նստատեղը վերածում է համակարգչային աշխատանքի կամ սնվելու համար նախատեսված հարմարավետ գոտու: Մեծ արմնկակալը թույլ է տալիս պահպանել ձեր ըմպելիքի (օրինակ՝ թերմոբաժակի մեջ լցված) ջերմաստիճանը՝ առանց այն փասատթղթերի վրա թափելու ռիսկի:
Renault MASTER
Ձեռնոցների դուրս քաշվող արկղիկ՝ Easy Life
Ձեռնոցների արկղիկի պարունակությունը հեշտ հասանելի է Renault-ի ևս մեկ նորարարության՝ 10,5 լ ծավալով Easy Life դուրս քաշվող արկղիկի շնորհիվ (օպցիա): Այն ավելի տարողունակ է և հարմար, քան ձեռնոցների ստանդարտ արկղիկը: Օդորակչի շնորհիվ ներսում պահպանվում է պահանջված ջերմաստիճանը, և շոգ եղանակին ջրով լցված շշերը կմնան սառը: 
Renault MASTER
Սմարթֆոնի անլար լիցքավորում
Լիցքավորեք ձեր բջջային հեռախոսը առանց լարերի՝ պարզապես տեղադրելով այն սարքավորումների վահանակի հատուկ բաժանմունքում (միայն ինդուկցիոն լիցքավորիչի հետ համատեղելի հեռախոսների համար):
Renault MASTER
Տարածություն ամեն ինչի համար
Պահեք ամեն բան ձեռքի տակ: Նոր Renault MASTER-ը ֆունկցիոնալության օրինակ է, ինչին նպաստում են սրահի ներսում առկա բազում տարողունակ և պրակտիկ պահոցները:
ԲԵՌՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՏԻ
Renault MASTER
Հետևի դռների 270° բացվածք
Դռները բացվում են 270°-ով և բաց են մնում մագնիսների շնորհիվ, ինչը հեշտացնում է բեռնավորումն ու բեռնաթափումը:   
Renault MASTER
Հետևի ոտնահենակ և նոր բռնակներ
Օգտվեք բռնակներից բեռնավորման բաժանմունքի մուտքը հեշտացնելու համար: Հետևի ոտնահենակը ստանդարտ համալրում է հետևի քարշակմամբ տարբերակների համար և հեշտացնում է բեռնավորման բաժանմունքի մուտքն ու ելքը:
Renault MASTER
Բեռնավորման բաժանմունքի լուսադիոդային լուսավորություն
Տնտեսեք ժամանակն ու մարտկոցի էներգիան՝ բեռնավորման բաժանմունքի համար առաջարկվող լուսադիոդային լուսավորության շնորհիվ:
Renault MASTER
Ամրակցման օղակներ
Համալրումից կախված հասանելի մինչև 10 ամրակցման կետերը թույլ են տալիս հուսալիորեն ֆիքսել բեռը:
Renault MASTER
Ձայնաազդանշանային համակարգ և ուժեղացված փականներ
Նոր MASTER-ի էլեկտրոնային համակարգերի հետ ամբողջովին համատեղելի Renault ձայնաազդանշանային համակարգը պաշտպանում է փականների կոտրելուց և գրանցում է սրահում կատարած ցանկացած շարժում: Օպցիոնալ հասանելի են բեռնավորման բաժանմունքի դռների համար նախատեսված լրացուցիչ մեխանիկական փականներ:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Renault MASTER
Hill Start Assist համակարգ
Այն բանից հետո, երբ վարորդը բաց է թողնում արգելակի ոտնակը, Renault MASTER-ը անշարժ է մնում ևս մի քանի վայրկյան: Համակարգը թույլ է տալիս կանխել ավտոմեքենայի հետընթացը թեքության վրա կայանելիս կամ կանգառ կատարելիս:
Renault MASTER
ESP համակարգ
Կուրսային կայունության համակարգը (ESP) ապահովագրում է վարորդին կառավարելիության կորստի պահերին և օգնում է ավելի բարձր արագությամբ հաղթահարել շրջադարձերը:
Renault MASTER
ABS համակարգ
Անիվների հակաբլոկավորման համակարգը (ABS) թույլ է տալիս պահպանել ավտոմեքենայի կառավարելիությունը կտրուկ արգելակումների ժամանակ:
Renault MASTER
Կույր գոտիների դիտարկման հայելի
Կույր գոտիների դիտարկման լրացուցիչ հայելին, որը ներկառուցված է ուղևորի հովարի մեջ, թույլ կտա վերահսկել իրավիճակը բարդ մանևրների ժամանակ:
Renault MASTER
Կցորդի ճոճքի ժամանակ օժանդակող համակարգ
Թափքի վտանգավոր ճոճքի հայտնաբերման դեպքում համակարգը սահմանափակում է վառելիքի ներմղումը շարժիչի մեջ և արգելակում է անիվները:
Renault MASTER
Դիֆերենցիալի բլոկավորում
Եթե ճանապարհային պայմանները հեռու են կատարյալից, ապա Renault MASTER-ի հետևի քարշակմամբ տարբերակների դիֆերենցիալի բլոկավորման ֆունկցիան կապահովի լրացուցիչ հուսալիություն և անվտանգություն:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ
Renault MASTER
Վայելեք ժամանակակից մուլտիմեդիա համակարգը
Նավիգացիայով, Bluetooth-ով, ինչպես նաև Apple CarPlay և Android Auto ծրագրերի հասանելիությամբ Media Nav մուլտիմեդիա համակարգի սենսորային էկրանին կարելի է արտաբերել սմարթֆոնի էկրանն ու վայրկենապես հասանելի դարձնել մուլտիմեդիա կոնտենտը (օպցիա):
Renault MASTER
Վարորդի զսպանավորված նստատեղ
Կարգավորվող կախոցով վարորդի նստատեղը (օպցիա) թույլ է տալիս փոփոխել դրա կոշտությունը ձեր նախասիրություններին համաձայն և նվազեցնել հոգնածությունը անհարթ ճանապարհներով երթևեկելիս:
Renault MASTER
Հետին տեսադաշտի տեսախցիկ
Ներսրահային հայելու մեջ պատկերի արտացոլման ֆունկցիայով հետին տեսադաշտի տեսախցիկը կատարյալ լուծում է նեղ տարածքներում հետընթաց շարժման ժամանակ:
Renault MASTER
Անձրևի և լույսի ցուցիչ
Անձրևի և լույսի ցուցիչը ավտոմատ կերպով միացնում և անջատում է մոտակա լուսավորությունն ու ապակեմաքրիչները: Հեռահար և մոտակա լուսավորությունը միանում/անջատվում է՝ կախված այլ տրանսպորտային միջոցների առկայությունից:
Ծանոթացեք Նոր RENAULT KAPTUR-ի հնարավորություններին Մեր թիմը սպասում է Ձեզ