Renault SANDERO Stepway
ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԾՎԱԾ ՍՐԱՀ
Ձեր պահանջերին համապատասխանելու համար նոր Renault Sandero Stepway-ն առաջարկվում է երկու տարբերակներով.
- Ambiance տարբերակը՝ մատչելի և հարուստ համալրումներով, աչքի է ընկնում հատուկ որակի պաստառապատմամբ և մոխրագույն գծակարերով, ինչը մեքենային ավելի դինամիկ տեսք է հաղորդում: -Prestige տարբերակն առաջարկում է առավել ժամանակակից ու նորարարական լուծումներ, որոնց թվում նաև կենտրոնական բարձակի մեջ ներկառուցված MEDIA NAV մուլտիմեդիա համակարգը, արագության սահմանափակիչը, հետևի կայանման ցուցիչը և կլիմատ կոնտրոլը:
Renault SANDERO Stepway
ԾՆՎԱԾ Է ԱՐԿԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նոր Sandero Stepway-ը ներկայանում է որպես էլ ավելի ժամանակակից ու մկանոտ ավտոմեքենա: Եթե փնտրում եք արտահայտված անհատականությամբ մեքենա՝ ապա ուշադրություն դարձրեք նրա՝ սրահի և թափքի դիզայնին: Նոր արտաքինը դարձել է առավել դինամիկ, ինչին նպաստում են առջևի պլաֆոնը, հակամառախուղային լուսարձակները, ընդլայնված անվակամարները, 16 դյույմ անվահեծերը, տանիքի ռեյլինգներն ու երկգույն մետաղական երանգով ներկվածքը:Նոր Sandero Stepway-ը պահպանել է բոլոր ընթացային որակները ցանկացած տեսակի մակերևույթների վրա՝ առաջին հերթին ավելի մեծացված լուսածերպի շնորհիվ: Ամուր, հուսալի նոր Sandero Stepway-ը նախագծված է՝ ցանկացած ճանապարհային և եղանակային մարտահրավերներին դիմակայելու համար: Իդեալական է՝ ծեծված ճանապարհներին երթևեկելու համար:
Renault SANDERO Stepway
ԿՈՄՊԿՏ ԸՆԴԱՐՁԱԿ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ
Ճկուն և ընդարձակ Նոր Sandero Stepway-ն առաջարկում է 320 լ ծավալով բեռնախցիկ և 1/3-2/3 համամասնությամբ ծալվող հետևի նստատեղեր, ինչի շնորհիվ ավելանում է բեռնատարողությունը: Սրահն առաջարկում է առավել մեծ տարածք՝ տարատեսակ պահոցներով: Ուշադրության է արժանի կենտրոնական բարձակի պահոցը, առջի և հետևի դռների հատուկ գրպանիկները, որոնք համապատասխանաբար կարող են տեղավորել 1.5 և 0.5 լ ծավալով շշեր:
Renault SANDERO Stepway
ՀԶՈՐ ՇԱՐԺԻՉՆԵՐ
Նոր Sandero Stepway-ը համալրվում է հզոր շարժիչների շարքով՝ 1.6 լ ծավալով  16V և dCi 85:Նոր Sandero Stepway-ը հասանելի է նաև 85ձ/ու հզորությամբ դիզելային շարժիչով, որի ծախսը կազմում է 4.5լ/100 կմ խառը ցիկլում, իսկ CO2 արտանետումների մակարդակը 118 գ/կմ:* 
* Ըստ փորձարկման արդյունքների: