ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆՈՐ ՀԱՍՑԵ

Renault–ը  նոր հասցեում։ Renault-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ «Մեգնա» ՍՊԸ–ն, ներկայացնում է միջազգային ստանդարտներին համապատասխան Renault ավտոսրահ նոր հասցեում։

Ժամանակակից սրահով , ընդլայնված մոդելային շարքով , սիրալիր ու պրոֆեսիոնալ սպասարկումով և հավատարիմ մնալով իր չափանիշներին՝ Renault-ը ներկայանում է ժամանակակից լուծումներով։

Ընդարձակ և նորագույն ստանդարտներով Renault ավտոսրահը հագեցած է 3D կոնֆիգուրատոր ինտերակտիվ վահանակներով և զբաղեցնում է 290 քմ տարածք, որտեղ մշտապես ցուցադրված են լինելու 6 ավտոմեքենաներ։ Կարևորելով իր հաճախորդների հարմարավետությունը՝ Renault-ը ստեղծել է հարմարավետ սպասասրահ՝ ինտերներտ հասանելիությամբ, որտեղից կարելի է հետևել տեխսպասարկման սրահում կատարվելիք աշխատանքների կարգավիճակին։ Գնելուց առաջ հաճախորդները կարող են ծանոթանալ ընտրված մոդելի կարողություններին թեստ–դրայվի միջոցով։ Հաճախորդներին առաջարկվում է ծառայությունների լայն փաթեթ, ինչպիսիք են՝  ավտոմեքենայի ապահովագրությունը, վարկավորումը և trade-in ծրագիրը։

Ավտոսրահի տեխսպասրկման հատվածը զբաղեցնում է 468 քմ տարածք՝  հագեցած ժամանակակից սարքավորումներով, որոնք համապատասխանում են Renault ապրանքանիշի բարձր չափանիշներին։