ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանի այցը Renault ավտոսրահ


Ս․թ․ հունվարի 5-ին Renault ավտոսրահ էր այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Անն Լույոն։
Այցի ընթացքում դեսպանը հանդիպել է Հայաստանում Renault ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ընկերության սեփականատերեր Կարեն և Աշոտ Շախմուրադյանների հետ, ինչպես նաև նրա համար կազմակերպվել է շրջայց, որի ընթացքում ներկայացվել է ֆրանսիական հանրաճանաչ Renault ապրանքանիշի մոդելային շարքը մեր տարածաշրջանում։
 Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության տարբեր ոլորտային հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական բիզնեսի զարգացման և առաջխաղացման հետ կապված։           Տիկին դեսպանը մեծ գոհունակություն է հայտնել ընկերության կողմից ֆրանսիական բրենդն ըստ արժանվույն և բարձր մակարդակով ներկայացնելու կապակցությամբ և նշել, որ ավտոսրահը իր կազմակերպման որակով չի զիջում աշխարհի տարբեր երկրներում գործող նմանատիպ Renault ավտոսրահներին։ 
   Տիկին դեսպանը հավաստիացրեց նաև, որ հանդիպումները շարունակական են լինելու։