Yandex տաքսոպարկը` Renault-ի ձեռքերում

ՏպելՈւղարկել

Yandex տաքսին, “Մեգնա” ընկերությունը և ACBA Leasing-ը կհամալրեն հայկական տաքսոպարկը Renault Logan մեքենաներով: Արտոնյալ պայմաններով ծրագրի նպատակն է մեծացնել Yandex –ի նոր, հարմարավետ մեքենաների քանակը Երևանում և Գյումրիում: Այն նպատակ ունի բարձրացնել փոխադրումների որակը, անվտանգության մակարդակը, ինչպես նաև ավելացնել ուղևորների հարմարավետությունը:

“Մեգնա” ընկերությունը, որը հանդիսանում է Renault-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, մոտակա ժամանակներում շահագործման կհանձնի 25 նոր Renault Logan մեքենաներ: Նշենք, որ 2017 թվականի ընթացքում ''Մեգնա’' ընկերությունը պլանավորում է  հանձնել ևս 100 նոր Renault Logan: