Նոր Renault DUSTER

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Բացահայտե՛ք նոր Renault DUSTER-ը:

Նոր DUSTER-ն իսկապես տպավորում է նոր սարքավորումների քանակով, որոնք արդեն իսկ հասանելի են 4 համալրումներում, ներառյալ DUSTER-ի համար առաջին անգամ առաջարկվող նոր առավելագույն համալրումը: Բոլոր նոր օպցիաները հաստատում են, որ վարորդն ու ուղևորները կճանապարհորդեն հնարավորինս հարմարավետ:
Սրահում պահոցային տարածքների մեծ ծավալ՝ մինչև 27 լիտր
Նոր DUSTER-ի սրահում կարելի է շատ իրեր տեղավորել, ինչին նպաստում է պահոցային տեղերի մեծ քանակությունը: Դրանց թվում են և դռների գրպանիկները, և առջևի արմնկակալի բաժակակալները և կոնտեյները: Առկա է նաև առջևի ուղևորի համար նախատեսված դարակը, որտեղ հեռավոր արշավների ժամանակ կարելի է տեղավորել, օրինակ, կապի միջոցները:
Easy Link մուլտիմեդիա համակարգ
Նոր DUSTER-ը համալրվում է մուլտիմեդիա համակարգի նոր բարձր տվայնությամբ 8-դյույմանոց էկրանով, որը հնարավորություն է տալիս անհատականացնել օգտատիրական պրոֆիլները, ինչպես նաև 4x4 նոր մոնիտորով և Android Auto ու Яндекс.Авто ծրագրերի միակցման հնարավորությամբ:
Android Auto®
  • Օգտագործեք Google նավիգացիայի բոլոր հնարավորությունները՝ իրական ժամանակում տեղեկացեք հնարավոր խցանումների մասին, խորհուրդներ ստացեք շարքի փոփոխության վերաբերյալ և կառուցեք երթուղիներ:
  • Կառավարեք զանգերն ու հաղորդագրությունները ձայնի օգնությամբ, ղեկի վրա առկա կոճակի օգնությամբ կամ էլ անմիջապես դիսփլեյից:
  • Միացրեք սիրելի նվագացանկը Google Play Music կամ Яндекс.Музыкa հավելվածներում և ձայնային հրահանգների օգնությամ փոխարկեք երգերը:
  • Թույլ տվեք ձայնային օգնականին ստանձնել նավիգացիայի կառավարումը: Պարզապես ասեք. «Օքեյ, Google»:
Յանդեքս.Նավիգատոր
Яндекс.Авто հավելվածի միջոցով Easy Link էկրանին կարող եք արտաբերել Յանդեքս.Նավիգատորը և ճանապարհին լուծել բազում խնդիրներ. ըստ խցանումների կառուցել երթուղիները, գտնել կայանատեղիներն ու լիցքավորման կայանները, կանչել տեխօգնություն: «Ալիսա» ձայնային օգնականը ուրախությամբ կստանձնի նավիգացիայի կառավարումը, որպեսզի դուք չշեղվեք ճանապարհից:
Շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգ
Նոր DUSTER-ի համար բացարձակ նոր այս օպցիան օգտակար կլինի թե քաղաքային կայանատեղիներում, թե արտաճանապարհային պայմաններում՝ օգնելով շրջանցել քարը կամ այլ խոչընդոտ: Ավտոմեքենայի պարագծով տեղադրված չորս տեսախցիկները (մեկը՝ ռադիատորի ճաղավանդակում, երկուսը՝ կողայիյն հայելիներում և հետին տեսադաշտի տեսախցիկը) հնարավորություն են տալիս վերահսկել ավտոմեքենայի տեղաշարժը առավել բարդ պայմաններում:
Անվտանգություն
Ավտոմեքենայի գլխավոր առաջնահերթությունը վարորդի և բոլոր ուղևորների անվտանգությունն է: Նոր DUSTER-ը համալրված է ինչպես պասիվ անվտանգության նոր օպցիաներով, այնպես էլ ակտիվ անվտանգությունն ապահովող լուրջ լուծումներով:
Անվտանգության 6 բարձիկ
Առաջին անգամ DUSTER-ը կարելի է պատվիրել անվտանգության 6 բարձիկով՝ որպես օպցիա ավելացնելով կողային վարագույրները, որոնք կծածկեն ինչպես առջևի, այդպես էլ հետևի պատուհանները: Բացի այդ, բոլոր տարբերակները միշտ ունեն 2 առջևի բարձիկ, իսկ Drive տարբերակից սկսած՝ նաև կողային բարձիկներ ի լրումն առջևինների:
Ակտիվ անվտանգության համակարգեր
Ակտիվ անվտանգության ժամանակակից համակարգերը կօգնեն նոր Duster-ի վարորդին ցանկացած իրավիճակում պահպանել ավտոմեքենայի վերահսկողությունը:
ABS / AFU
Հակաբլոկավորման համակարգն ու վթարային արգելակմանն օժանդակող համակարգը ստանդարտ համալրում են նոր Duster-ի բոլոր տարբերակների համար:
ESP
Բոլոր լիաքարշ տարբերակների համար բազային համարվող ESP համակարգն օգնում է պահպանել շարժման հետագիծը սայթաքուն ճանապարհներին: Անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ արտաճանապարհային պայմաններում, ESP համակարգն ու հակատեղապտուտային համակարգը կարելի է անջատել AUTO ռեժիմում մինչև 50 կմ/ժ արագությամբ, իսկ LOCK ռեժիմում մինչև 80 կմ/ժ արագությամբ շարժվելիս:
Hill Start Assist
Մեխանիկական փոխանցումատուփով տարբերակների համար օգտակար օպցիա է զառիվեր մեկնարկին օժանդակող համակարգը, որը պահում է ավտոմեքենան անշարժ՝ արգելակի ոտնակը բաց թողնելուց հետո, կանխելով հետընթացը շարժումն սկսելու պահին:
Պատրաստ ե՞ք շարունակել ծանոթությունը նոր Renault DUSTER-ի հետ: