Նոր DUSTER

Ամեն բան առավել, քան լուրջ է:
Новый Renault DUSTER

Առասպելական ամենագնացը՝ նոր դիզայնով

Նոր Renault DUSTER՝ ամբողջությամբ նոր թափքով, նոր ինտերիերով և ամենաժամանակակից օպցիաներով:
Նոր DUSTER՝ առասպելական հուսալիություն և վստահություն՝ համակցված հարմարավետության նոր մակարդակի հետ:
Բացի այդ, նոր DUSTER-ն ունի երկու անհատականություն:
Բրուտալ կեցվածք՝ ժամանակակից դիզայնով
Զանգվածեղ անվակամարները, մեծ լուսածերպը, արծաթագույն ռեյլինգները և թափքի լրացուցիչ պաշտպանիչ տարրերը ընդգծում են նոր DUSTER-ի արտաճանապարհային խառնվածքը:
Հարմարավետության նոր մակարդակ

Նոր DUSTER-ի սրահի յուրաքանչյուր մասնիկում արտացոլվում է հոգատարություն վարորդի և ուղևորների հարմարավետության հանդեպ: Ամենագնացի սրահի բոլոր լուծումները նորացված են, սկսած նստատեղերից և առջևի վահանակից, վերջացրած ղեկանիվով և կետնրոնական արմնկակալով:
Ժամանակակից 4x4 տեխնոլոգիաներ
DUSTER-ի հաջողության հիմքում հուսալի լիաքարշ համակարգն է: Նոր DUSTER-ը պահպանել է այդ առավելությունը, սակայն անցում է կատարել նոր մոդուլային SUV հենահարթակի, որը թույլ է տվել ինտեգրել ղեկի էլեկտրական ուժեղացուցիչը և նոր ТСе 150 շարժիչը, որն իր հերթին առաջին անգամ հասանելի է ինչպես 6-աստիճան մեխանիկական, այդպես էլ CVT X-Tronic ավտոմատ փոխանցումատուփերի հետ:
Առավելագույնս պատրաստված է Հայաստանի համար
Ինչու՞ են հաճախորդները այդքան սիրում DUSTER-ը: Հայաստանի պայմաններին ադապտացման անգերազանցելի մակարդակի համար: Նոր DUSTER-ը, ինչպես ոչ մի այլ ավտոմեքենա, պատրաստ է չասֆալտած ճանապարհներին և սառը կլիմային, սկսած եզակի էներգակլանող կախոցից և շարժիչի կարտերի մետաղական պաշտպանությունից, վերջացրած նոր տաք օպցիաներով:
Առասպելական ԱՆՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր Renault DUSTER-ը պահպանել է անգերազանցելի երկրաչափական անցունակությունը: 210 մմ ճանապարհային լուսածերպը` համադրված ուղեմուտքի (31 աստիճան) և վայրէջքի (33 աստիճան) անկյունների հետ, հաստատում են խոչընդոտներ չճանաչող ամենագնացի կարգավիճակը: Սակայն, բացի բազային արտաճանապարհային որակներից, արդեն իսկ հասանելի են բացառիկ արտաճանապարհային փորձառնություն պարգևող նոր սարքավորումներ:
Առասպելական ամենագնացը՝ նոր կատարմամբ
Նոր Renault DUSTER-ը ստացել է բացարձակ նոր թափք, որը պահպանել է նախորդ սերնդի ամենագնացի ճանաչելի համամասնությունները՝ հարստացնելով հավասարակշռված դիզայնը ժամանակակից տարրերով:
Ժամանակակից ԴԻԶԱՅՆ
Նոր Renault DUSTER-ի ժամանակակից դիզայնը ընդգծում են նոր օպտիկան, նոր համամասնությունները և թափքի նոր գույները: Վառ նարնջագույն Atacama երանգը տրամադրում է արկածների, իսկ ոճային գորշ-դարչնագույն Tenakuru-ն ընդգծում է նոր թափքի յուրաքանչյուր գիծը: Ցերեկային ընթացքի նոր լուսադիոդային կրակները, ինչպես նաև քառակուսի լուսադիոդներով հետևի լապտերները վստահորեն կդառնան նոր Renault DUSTER-ի այցեքարտը: