Xtronic փոխանցումատուփ

ՆՈՐ Fluence Xtronic փոխանցումատուփ
Վերադառնալ
1.6 16v 115 ՇԱՐԺԻՉ
 
 
 

Դինամիկա, պարզություն, խնայողություն

Նոր բենզինային ծարժիչը, որն ստեղծվել է Renault-Nissan ալյանսի կողմից, ապահովում է կատարայալ ընթացային որակներ:
1.6 լծաբալով շարժիչն ունի 115ձիաուժ, իսկ 156 նմ պտտող մոմենտը դարձնում է այն նաև արդյունավետ ու անվտանգ: Որպես դինամիկայի ապացույց կարելի է բերել արագացաման թվերը՝ 0-100կմ/ժ արագացումը տեղի է ունենում 11.9 վայրկյանում:
Նոր Renault Fluence-ը դարձել է ավելի աշխույժ, ինչը նաև իր արտացոլումն է գտել անվտանգության առումով. ավելի հեշտացել են վազանցները, կատարեալգործվել է մանևրումը և այլն...
Այս շարժիչի առանձնահատոկություններից է նաև 15%-ով նվազեցված ծախսի ցուցանիշը: Նոր Fluence-ը շախսում է 6.4լ/100 կմ*, ինչև 1/3-ով պակաս է, քան նախորդ տարբերակի ցուցանիշը: CO2 արտանետումների մակարդակը հասցվել է 149գ/կմ: Այս ամենը հնարավոր է դարձել նոր Fluence-ի մեջ կիրառված բազում նոր տեխնոլոգիաների շնորհիվ: Առավել խնայողության համար 1.6 լ ծավալով 16 V 115 ձ/ու հզորևությամբ շարժիչը համալրված է սպասարկում չպահանջող շղթայով, ինչի շնորհիվ նվազում է նաև մեքենայի շահագործման ընդհանուր արժեքը: Սա իսկապես տնտեսող մեքենա է: * Ցուցանիշները սերտիֆիակցված են գործող ստանդարտների համաձայն:
1.6 16v 115 X-Tronic
 
 
 

Նոր շարժիչներ և փոխանցումատուփեր առավել հստակ կառավարման համար

Նոր Renault Fluence-ն արդեն առաջարկվում է լիովին նոր 1.6 լ ծավալով 16V 115 ձ/ու բենզինային շարժիչով, որն համակցվում է X-Tronic CVT անսատիճան փոխանցումատուփի հետ:
Նոր Renault Fluence-ի նման համալրումն ապահովում է հաճույք ընթացքից և կատարելագործված որակներ՝ դինամիկա, ճկունություն, ինչպես նաև վառելիքի տնտեսում և արտանետումների մակարդակի նվազում:
CVT-X-Tronic ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՈՒՄԱՏՈՒՓ
 
 
 

Սահուն և ընկալուչ աշխատանք

Նոր Renault Fluence-ը համալրված է նոր սերնդի X-Tronic CVT փոխանցումատուփով: Այն ապահովում է հարմարավետության հաճույք, դինամիկա, խնայողություն, ինչի շնորհիվ մեքենան իրեն հիանալի է դրսևորում թե քաղաքային պայմաններում, թե երկար ճանապարհորդությունների ժամանակ: Դուք չեք զգա փոխանցումատուփի աշխատանքը, քանի որ այստեղ բացակայում է "ընդհատման պտտող մոմնետը": Նոր Fluence-ն արագանում և արգելակում է նույն փափկությամբ ու հուսալիությամբ:
Մեքենայի կառավարում է նույնպես սահուն է, փափուկ և անձայն: X-Tronic փոխանցումատուփի շնորհիվ նոր Renault Fluenceը դարձել է առավել աշխույժ և դինամիկ: Այս լուոծումն ապահովում գերեթե վայրկենական արձագանք արագացման ոտնակի աշխատանքին: Ձեռքով կառավարաման ռեժիմը թույլ է տալիս նաև ամբողջովին վայելել մեքենայի կառավարման հաճույքը: Այն դուր կգա թե հարմարավետության, թե սպորտային կարգավորումների սիրահարներին:
ՈՐԱԿ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ
 
 
 

Հանգստություն և հուսալիոթյուն

Լոիվոին նոր Renault Fluence-ի 1.6լ ծավալով 16V 115ձ/ու շարժիչն ու X-Tronic փոխանցումատուփը աչքի են ընկնում բացառիկ որակով և հուսալիությամբ: Դրանք ստեղծվել են Renault-Nissan ալյանսի փորձառու ինժեներների կողմից և ենթարկվել են հազարովոր ժամերի սիստեմատիկ փորձարկումների՝ երաշխավորելու համար անխափան աշխատանքը:
Նոր Renault Fluence-ը վարորդին և ուղևորներին պարգևում է կատարյալ հանգիստ և անվտանգություն: