ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

"Մեգնա"ՍՊԸ, Հայաստան,
Երևան, Կոմիտաս 47
+37410 24 75 99



ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

Սույն կաքում մեքենաների ներկայացումը կրում է միյն ցուցադրական բնույթ: Իրականում վաճառվող մեքենաները կարող են տարբերվել իրենց բնութագրերով, մասնագրերով, համալրումներով և գույներով: Բոլոր պատկերները, տեղեկությունները, մասնագրերը և գները համապատասխանում են դրանք կայքում տեղադրելու ժմանակահատվածին: "Մեգնա" ընկերությունն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել  ցանկացած մոդելի վաճառք կամ փոփոխել վաճառվող մոդելների բնութագրերը, մասնագրերը, համալրումները, աքսեսուարները, դիզայնը և գները` առանց նախօրոք այդ մասին տեղյակ պահելու:  



Դուք կարող եք կապվել ձեր դիլերի հետ` ճշտելու համար ցանկացած մեքենայի առկայությունը, արժեքը, մասնագրերը, օպցիաները :



Սույն կայքում բոլոր գնանշումներն արված են ՀՀ դրամով և չեն ներառում լրացուցիչ օպցիոնալ փոփոխությունների, ինչպես նաև դիլերի կողմից կատարվող ցանկացած լրացուցիչ վճարների արժեքները:

Օրենքի թույլատրած սահմաններում "Մեգնա" ընկերությունը պատասխանատվություն չի կրում կայքում պատահականորեն տեղ գտած սխալների, բացթողումների ու վրիպակների համար և կայքում զետեղված տեղեկատվության կամ դրա օգտագործման հիման վրա ցանկացած անձի կրած կորուստների կամ վնասների համար:

"Մեգնա" ընկերությունը պատասխանատվություն չի կրում սույն կայքին անցումային կերպով կապված և այլ անձանց կողմից վերահսկվող կայքերի բովանդակության համար:



ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Սույն կայքում զետեղված բոլոր նոյւթերի հեղինակային և այլ ինտելեկտուալ իրավունքները պատկանում են RENAULT ընկերությանը և "Մեգնա" ՍՊԸ-ին և չեն կարող վերատադրվել առանց նրանց գրավոր համաձայնության:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆերածություն

"Մեգնա" ընկերությունը հարգում է ՀՀ օրենսդրությամբ և այլմ միջազգային ակտերով սահմանված ձեր բոլոր իրավունքները:
Ստորև բերված տեղեկատվությունը ներկայացնում է, թե ինչպես ենք մենք օգտագործում ձեր կողմից ստացված անձնական տվյալները: Այս առումով "անձնական տվյալներ" բառակապակցությունն ունի նույն իմաստն, ինչ սահմանաված է վերը նշված օրենքներով:

Ինչ կարգի անձնական տվյալներ է հավաքագրում Renault-ն?

Renault-ն կարող է  հավաքագրել հետևյալ տեղեկությունները.

• Անուն/ազգանուն, հասցե, հեռախոսահամարներ, էլ.փոստի հասցեներ(s);
• Մեքենայի գնման ամսաթիվ
• Մեքենայի մաիսն տվյալներ
• Վաճառողի անունը
• Ցանկացած այլ տեղեկություններ` հաղորդված ձեր կողմից և որոնք վերաբերվում են ընկերության հետ կապված ձեր շփումներին, մեր կայքում ունեցած ակտիվությանը, ընկերություն կատարված զանգերին կամ այցելություններին
• Այլ տեղեկություններ` ըստ ձեր ցանկության և թույլատրությամբ:


Ինչպես է Renault-ն օգտագործում ձեր անձնական տվյալները?
Մենք օգատգործում ենք ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակով.

• Ձեր առջև` որպես մեքենայի սեփականատեր/վարորդ մեր ընթացիկ պարտավորությունների կատարում (ներառյալ երաշխիքային սպասարկումը), կամ 
• Ձեզ համար, թեստ-դրայվեր կազմակերպելու, երկկողմանի կապ հաստատելու, ձեր հարցումներին պատասխանելու, օրենքով թույլատրված մարքեթինգային յալ գործողությունների ժամանակ:

Մենք կարող ենք օգտագործել նաև ձեր անձնական տվյալները մեր սպասարկման որակը բարելավելու, հատուկ առաջրկներ ուղրկելու, շուկայի ուսումնասիրություն կատարելու և ներկայցված ապրանքի որակը բարձրացնելու նպատակով:
Ցանկացած պահին դուք կարող եք հրաժարվել մեզանից համապատասխան տեղեկատվություն ստանալուց` մեզ դրա մասին նախօրոք տեղյակ ապհելով հեռախոսովկամ էլեկտրոնային կապի այլ միջոցներով:
Ում կարող է Renault-ն տրամադրել ձեր անձնական տվյալները?

Renault-ն կարող է կոնֆիդենցիալ հիմքի վրա տրամադրել ձեր անձնական տվյալները


• Վերը նշված մարքեթինգային գործողության մեջ ներգրավված այլ կազմակերպությունների, խորհրդատուների, կապալառուների
• Դրանց առնչվող ընկերությունների
• Մեր դիլերներից որևէ մեկին` այն պայամնով, որ տվյալները կօգտագործվեն նույն նպատակով, ինչ նշվծ է վերևում և միայն Renault ֆրանչայզինգային պայմանգրերի շրջանակում:



Renault-ն պտասխանատու քայլեր է ձեռնարկում ապահովելու համար ձեր անձնական տվյալների գաղտնիությունը, պաշտպանվածությունն ու ապահովությունը:

Թափանցիկություն

Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ փոփոխություններ կատարել ձեր անձնական տվյալների մեջ` ստուգելով դրանք ստորև բերված կոնտակտային տվյալների օգնությամբ: Մենք սիրով կընդունենք ձեր նախընտրելի միջոցով, լինի դա հեռախոս, փոստ, թե էլեկտրոնային փոստ,  ձեզ հետ կապվելու ցանկությունը:

Այս քաղաքականության վերաբերյալ ցանկացած հարցով, բողոքով կամ առաջարկությամբ կարող եք դիմել մեզ գրավոր կերպ` հետրյալ հասցեով.

ՀՀ, Երևան, Կոմիտաս 47,
"Մեգնա" ընկերություն
Հեռ.` +37410 24 75 99

RENAULT ՎԵԲ ԿԱՅՔՍովորաբար դուք կարող եք այցելել Renault վեբ կայք` առանց ձեր անձը բացահայտելու: Մեզ տրամադրված տեղեկությունների քանակն անմիջապես կախված է այն ծառայություններից, որոնցից կցանկանաք օգտվել: Վեբ կայքի որոշ հատվածներ կարող են պահնջել ձեզանից մուտքագրել այնպիսի անձնական տվյալներ, ինչպիսին են ձեր անունը/ազգանունը, հասցեն ու էլ.փոստը: Անձնական տվյալները պահանջվում են միայն այն դեպքում, երբ տնշված ծառայությունների մատուցւմն անհնար է առանց այդ տվյալների:

Մենք չենք օգտագործում քուկիները ձեր մասին տեղեկություններ հավաքագրելու նպատակով: 

Օգտվելով Renault-ի վեբ կայքից` դուք ընդունում եք, որ Ինտերնետ ցնցն ինքնին անվտանգ չէ, և դրանով պայմանավորված, մենք կարող ենք միայն անել առավելագույնը ձեր անձնական տվայլների պաշտպանությն ուղղությամբ և չենք կարող հստակորեն երաշխավորել դրանց անվերապհ անվտանգությունը:  Բացառությամբ օրենքով սահմանաված դեպքերի Renault-ն պատասխանատվություն չի կրում որևէ անձնական տվյալի պատահական կորստի կամ անցանկալի բացհայտման համար: