ARKANA

Իմ երկիր, Իմ կանոններ, Իմ Renault

ARKANA

Դինամիկ ուրվագիծ և ուժեղ բնավորություն:



Կուպե-քրոսսովեր Renault ARKANA. ավտոմեքենա ստեղծված նոր էջից: Նրանում ամեն ինչ նորարարական է՝ սկսած թափքի դիզայնից մինչև էրգոնոմիկ և հարմարավետ սրահը: Արդյունքում ստացվել է գերժամանակակից և հուսալի. ինքներդ գնահատեք:
ARKANA

ՎԱՌ ԱՐՏԱՔԻՆ

Կուպե-քրոսովերի նորարարական կոնցեպցիան համատեղում է արտահայտիչ դիզայնը, հզորությունն ու ֆրանսիական նրբագեղությունը, ինչը հանդիսանում է Renault ապրանքանշանին բնորոշ գիծ:
ARKANA

ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆ

Renault ARKANA-ի վառ, նորարարական արտաքինը իր շարունակությունն է գտել լիովին նոր ինտերիերում:
ARKANA

ՆՈՐԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Renault ARKANA-ն կապահովի սրահի ջերմ մթնոլորտը նույնիսկ խստաշունչ ձմռանը, ինչին օգնում է տաքացման համակարգերի համալիրը: Տաքացվում են առջևի և հետևի նստատեղերը, ղեկանիվը, դիմապակին և ողողիչների ջրամուղները:

Տեխնոլոգիաների նոր մակարդակ

Շասսիի կառուցվածքում բաղադրիչների 55 %-ը նոր են՝ այսօր արտադրվող SUV մոդելների հետ համեմատ: Միևնույն ժամանակ շասսիի մնացած 45 %-ը իրականացված է լավագույն, ժամանակով ստուգված տեխնիկական լուծումներով, որոնք լավագույնս դրսևորել են իրենց և պահանջված են հաճախորդների կողմից:
ARKANA

ՆՈՐ ՀԵՆԱՀԱՐԹԱԿ

Շասսիի կառուցվածքում բաղադրիչների 55 %-ը նոր են՝ այսօր արտադրվող SUV մոդելների հետ համեմատ: Միևնույն ժամանակ շասսիի մնացած 45 %-ը իրականացված է լավագույն, ժամանակով ստուգված տեխնիկական լուծումներով, որոնք լավագույնս դրսևորել են իրենց և պահանջված են հաճախորդների կողմից:
ARKANA

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՐՏՈՒՄ

Նոր TCe 150 տուրբոշարժիչը (150 ձ.ուժ) նախագծված է Renault-Nissan ալյանսում՝ Daimler կոնցերնի հետ համատեղ: Այն անցել է ապահովության երկար փորձություններ թե ՛ քաղաքային և թե ՛ արտաճանապարհային պայմաններում: Նոր շարժիչը աշխատում է նոր սերնդի CVT X-Tronic ավտոմատ փոխանցումատուփի և 4х4-i լիաքարշ խելացի համակարգի հետ մեկտեղ:

ARKANA

ԽԵԼԱՑԻ ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳ

Ցանկացած իրավիճակում վստահություն պահպանելուն կնպաստի 4x4i ինտելեկտուալ լիաքարշ համակարգը՝ աշխատանքի երեք ռեժիմերով՝ 2WD, AUTO և LOCK: 2WD ռեժիմում ոլորող մոմենտը հաղորդվում է միայն առջևի անիվներին՝ ապահովելով վառելիքի օպտիմալ ծախս: AUTO ռեժիմի ընտրության դեպքում ոլորող մոմենտը բաշխվում է սռնիների միջև՝ կախված ճանապարհային պայմաններից: LOCK ալգորիթմը նախատեսված է արտաճանապարհային պայմաններում երթևեկելու համար և կարող է ակտիվացվել մինչև 80 կմ/ժ արագության պայմաններում:
ARKANA

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Renault ARKANA-ի արտաճանապարհային հատկությունները արտացոլվում են արտաքին լուծումներում: Բարձր ճանապարհային լուսածերպը և շարժիչի պողպատյա պաշտպանությունը տալիս են լրացուցիչ վստահություն ողջ վարման ընթացքում:
ARKANA

ՊԱՏՐԱՍՏ ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ

Renault ARKANA-ն նախատեսված է նույնիսկ ամենացուրտ եղանակներին վարման համար: Տաք օպցիաներ. բոլոր նստատեղերի տաքացումը, ղեկանիվի տաքացումը և դիմապակու և ողողիչների ջրամուղների տաքացումը դարձնում են ճանապարհորդությունը հարմարավետ հենց առաջին վարկյանից, իսկ շարժիչի դիստանցիոն գործարկման Renault Start համակարգը թույլ է տալիս անվտանգ գործարկել և տաքացնել շարժիչը՝ օգնելով սահմանել սրահի հարմարավետ ջերմաստիճանը նույնիսկ էքստրեմալ ջերմաստիճանների պայմաններում: