Renault ARKANA. լիովին նոր ավտոմեքենա՝ պրակտիկ և միևնույն ժամանակ տեխնոլոգիապես հարուստ: Շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների այն կդառնա Ձեր ապահով ուղեկիցը ոչ միայն քաղաքում, այլ նաև վերջինիս սահմաններից դուրս:
Վարման 3 ռեժիմներ
Renault ARKANA-ի համակարգերը, ինչպես մեկ օրգանիզմ, պատրաստ են հարմարվելու Ձեզ: Ձեր Renault ARKANA-ի խառնվածքը կարող եք ընտրել վարման կարգավորումների անհատականացման MULTI-SENSE համակարգի օգնությամբ: Այն թույլ է տալիս վարորդին ընտրել երեք ռեժիմներից մեկը՝ վերահսկելով շարժիչի արձագանքը, CVT X-Tronic փոխանցումատուփի աշխատանքի ալգորիթմը և ղեկանիվին հաղորդվող ուժի մակարդակը:
MY SENSE ռեժիմ
Վարման ռեժիմի ընտրության հնարավորություններ
Ղեկանիվին հաղորդվող ուժի մակարդակ
Կլիմատ կոնտրոլի ռեժիմի ընտրություն
Ambient Light լուսավորության ռեժիմի ընտրություն:
SPORT ռեժիմ
Շարժիչի առավելագույն կարողություն և վարման ճշգրտություն: Այս ռեժիմում կուրսային կայունության համակարգը կաշխատի ավելի ուշ, քան մյուս ռեժիմներում:
ECO ռեժիմ
Խնայողության և հարմարավետության համատեղում ողջ վարման ընթացքում: Կլիմատ կոնտրոլ համակարգը աշխատում է էներգախնայող ռեժիմում, իսկ սրահում տիրում է կանաչ լույսը: Այս ռեժիմը ամենախնայող ռեժիմն է, որը խթանում է վառելիքի նվազագույն ծախսը:
_
Համապատասխան Ձեր բնավորությանը
MULTI-SENSE համակարգը ոչ միայն թույլ կտա ընտրել շարժիչի աշխատանքի նախընտրելի ռեժիմը այլ նաև ընտրել սրահի նախընտրելի գունային երանգը
ՁԱՅՆԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ
Renault ARKANA-ն սարքավորված է պրեմիում-կարգի BOSE® աուդիոհամակարգով՝ 8 տեխնոլոգիապես հարուստ բարձրախոսներով, սաբվուֆերով, որը Fresh Air տեխնոլոգիայի շնորհիվ ապահովում է ցածր հաճախականությունների խորությունը և ձայնային պրոցեսորով համալրված թվային ուժեղացուցիչով: Վայելեք մաքուր, որակյալ բնական կատարմանը մոտ ձայնային որակ:
ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Վարորդին օժանդակող նորարար համակարգերը կլինեն օգտակար ոչ միայն քաղաքում մանևրեր իրականացնելուց այլև ավտոմեքենան կայանելուց:
Կույր գոտիների վերահսկման համակարգը կօգնի մանևրել և կտեղեկացնի Ձեզ մոտակա ավտոմեքենաների մասին, որոնք գտնվում են տեսանելիությունից դուրս:
ԱՆՎԱԴՈՂԵՐՈՒՄ ՃՆՇՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Անվադողերում ճնշման վերահսկման համակարգը նույնիսկ կտեղեկացնի անիվներում օդային ճնշման փոքր փոփոխությունների մասին:
Արգելակում
ABS ԵՎ ESP ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ABS և ESP համակարգերը կիրազեկեն վտանգավոր իրավիճակի մասին և կօգնեն հետևանքների մեղմացմանը:
ԶԱՌԻՎԵՐ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ
Hill Start Assist համակարգը կօգնի հեշտորեն սկսել զառիվեր վարումը:
ՊԱՏՐԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՄԵՆԱԷՔՍՏՐԵՄԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Renault ARKANA -ն անցել է հուսալիության մի շարք փորձություններ, որոնք ներառել են ինչպես փորձարկումներ լաբորատորիաներում, այնպես էլ հարյուր հազարավոր կիլոմետրեր փորձարկումներ ընդանուր օգտագործման ճանապարհների վրա, էքստրեմալ ջերմաստիճանային պայմաններում և կեղտոտ, քարքարոտ արտաճանապարհային իրավիճակներում;
ՊԱՏՐԱՍՏ ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿԻ
Ցուրտ եղանակները սարսափելի չեն: Renault ARKANA-ում տաքացվում են առջևի և հետևի նստատեղերը, ղեկանիվը, դիմապակին և ողողիչների ջրամուղները:
Renault START ՀԱՄԱԿԱՐԳ
Պատրաստեք Ձեր ավտոմեքենան ճանապարհորդության: Renault ARKANA-ն համալրված է շարժիչի դիստանցիոն գործարկման Renault START համակարգով, ինչը թույլ է տալիս արագ սկսել վարումը ամռանը և ձմռանը, ցանկացած եղանակային պայմաններին:
Գերազանց երկրաչափություն
205 մմ բարձր ճանապարհային լուսածերպը և կարճ ցվիքը թույլ կտան հեշտորեն հաղթահարել ճանապարհային դժվարությունները:
360° ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Պլանավորեք Ձեր երթուղին ավելի վստահ, քանի որ Renault ARKANA-ն հագեցած է շարժիչի կարտերի պողպատյա պաշտպանությամբ, ինչպես նաև լիաչափ պահեստային անիվով: