Ցուցադրված է մեքենա

KAPTUR
Քրոսովեր

Վառ դիզայն, երկգույն թափք, ժամանակակից օպտիկա՝ Renault KAPTUR նոր լիաքարշքրոսովերը միշտ ուշադրության կենտրոնում: Թափքի գունյաին 19 համադրությունը, հատուկստիքերներն ու Energy փաթեթը բացում են լայն հնարավորություններ Renault KAPTUR-ի անհատականացման համար:

Բացահայտել Բացահայտել Համառոտ նկարագիր
ՆՈՐ LOGAN
Ընդարձակություն

Տարածությունը երբեք շատ չի լինում: Նոր Լոգանը ավելի գլոբալ է մտածված: Դրա սրահն ունի իրական հինգ նստատեղ: Այսպիսով հետևի շարքի ուղևորները կգնահատեն սրահի բարձրությունը և լայնությունը, ինչն ավելի հարմարավետ է դարձնում յուրաքանչյուր ուղևորթյուն:Չի մոռացվել նաև ուղեբեռը: 510 լ ծավալով բեռնախցիկը թույլ է տալիս տեղավորե, մի քանի մեծ ճամպրուկներ: Շոպինգ, գործնական ուղևորություն, ընտանեկան ճանապարհորդություն... Նոր Logan-ը կբավարարի ընտանիքի բոլոր անդամներին:

Բացահայտել Բացահայտել Համառոտ նկարագիր
ՆՈՐ SANDERO
Դիզայն

Սրահի կառուցվածքը նախագծվել է այնպես, որպեսզի ապահովվի առավելագույն ֆունկցիոնալությունը: Ձեռնոցների կենտրոնական արկղիկն ու հետևի դռների մեծ պահոցները լրացնում են առջևի դռներին առկա ավանդական գրպանիկները, որոնք տեղավորում են 1.5 լ ծավալով շշեր:Բացի այդ սրահի ընկալելի բարելկավումներն արտացոլված են ավելի որակյալ նյութերի և օգտակար լուծումների մեջ, ինչպիսին է օրինակ կենտրոնական բարձակի մեջ ներկառուցված լիովին նոր MEDIA NAVմուլտիմեդիա համակարգը` 18 սմ անկյունագծով սենսորային էկրանով:

Բացահայտել Բացահայտել Համառոտ նկարագիր
ՆՈՐ FLUENCE
ԴԻԶԱՅՆ

Հզոր և էլեգանտ նոր Renault Fluence-ը կգրավի Ձեզ դինամիկայով և կառանձնանա հուսալիությամբ և ամրությամբ: Առաջին հերթին ուշադրություն է գրավում ռադիատորի վանդակաճաղը: Նոր լուսարձակները ձգված են՝ ապահովելով առավել բարձր մակարդակի լուսավորություն: Renault լոգոտիպն ամրացված է սև ֆոնի վրա՝ առավելագույնս արտահայտելու ընկերության նոր ինքնանկարագիրը: Սլացիկ, սահուն, ոգեշունչ և ցանկալի գծեր: Նոր Renault Fluence-ն ամբողջովին ժամանակակից է: Սրահում Ձեզ կգրավեն հարմարավետությունն ու հարուստ տեխնոլոգիաները: Ուր էլ որ լինեք, մշտապես մնացեք կապի մեջ:

Բացահայտել Բացահայտել Համառոտ նկարագիր
Mégane
Դիզայն և կառավարելիություն

Նոր Megane-ի սպորտային ուրվագիծը, նրբաոճ գծերը և ներդաշնակ տեսքն ընդգծում են ձեր ոճն ու անհատականությունը թե' քաղաքում, թե' քաղաքից դուրս: Ընթացքի ժամանակ հաճույքի զգացողությունը մշտապես համեմատական է պրոֆեսիոնալիզմի աստիճանին: Զգացողությունների ողջ գունապնակը ներառված է նոր Mégan-ի նախագծում: Քաղաքից դուրս այն աչքի է ընկնում կառավարման հստակությամբ: Նոր շասսին թույլ է տալիս սանձել ցանկացած թույլատրելի արագություն: Նոր Mégane-ի ունեցած ճանպարհի հստակ զգացողությունը ցանկություն է առաջացնում ` փախչելու: Արդյունավետ և տնտեսող` այն աչքի է ընկնում նաև շրջակա միջավայրի հանդեպ ունեցած բարյացակամ վերաբերմունքով: Իսկ շարժիչների ընտրությունը թույլ է տալիս վայելել ձեզ հարմար դինամիկան:

Բացահայտել Բացահայտել Համառոտ նկարագիր
DUSTER
ԻՍԿԱԿԱՆ ԱՄԵՆԱԳՆԱՑ

Duster-ը հեշտությամբ է հաղթահարում ցանկացած խոչընդոտ`թափքի երկրաչափական հատուկ լուծումների շնորհիվ: Արգելքների հաղթահարման մեծ անկյունները և բարձր լուսածերպը անփոխարինելի կլինեն Հայաստանյան պայմաններում: Բացի այդ` Duster-ը բավականին թեթև է, ինչն ապահովում է հիանալի մանևրականություն, վառելիքի խնայողություն ու անցունակություն: Բոլոր 4x4 տարբերակները համալրվում են մեխանիկական փոխանցումատուփով, որն առանձնանում է առաջին կարճ փոխանցումով (5,79 կմ/ժ`1000 պտ. դեպքում), ինչն օգնում է վստահ տեղաշարժվել իրական բարդ ծածկույթներով, հանգիստ պոկվել տեղից թեք մակերեսների վրա կամ գերբեռնված վիճակում:

Բացահայտել Բացահայտել Համառոտ նկարագիր
Dokker Van
Օգտակար ծավալի ցուցանիշ

Dokker Van-ի 600 կգ օգտակար բեռնատարողությունն և օպցիոնալ մինչև 3,9 խմ ծավալը համադրվում է 1,27 մ բարձրությամբ տանիքով: Dokker Van-ը կատարելապես համապատասխանում է Ձեր պրոֆեսիոնալ ակնկալիքներին:

Բացահայտել Բացահայտել Համառոտ նկարագիր