Renault-ը՝ նոր հասցեում

 Նոյեմբերի 5- ին տեղի ունեցավ Հայաստանում Renault ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ընկերության նոր , ընդարձակ և նորագույն ստանդարտներով կառուցված Renault ավտոսրահի վերաբացումը՝ նոր հասցեով։     

Բացման արարողությանը ներկա էին Renault CIS և LADA Export ընկերության ներկայացուցիչները , որոնք «Մեգնա» ընկերության ղեկավարության հետ համատեղ ողջունեցին երեկոյի հյուրերին և պատասխանեցին լրագրողների հարցերին:
Միջոցառումը ընթացավ ջերմ մթնոլորտում, իրենց ողջույնի խոսքով հադես եկան հայաստանյան և ռուսաստանյան ներկայացուցիչները, պատասխանեցին լրագրողների հարցերին, պատմեցին սպասվող նորությունների մասին։

Բացման արարողությանը հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ Ժան Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Անտուան Ժան Սեն–Մարտենի հանրաճանաչ նկարներին։

Renault ապրանքանիշի ավտոմեքենաների ողջ մոդելային շարքը կարող եք գտնել Աճառյան 42 հասցեում։