ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
Renault-ն որդեգրել է ժամանակակից մի մոտեցում, որը հիմված է “անվտանգություն բոլորի համար” սկզբունքի վրա: Դրա նպատակն է ապահովել հավասար բոլոր ուղևորների անվտանգությունն` անկախ մեքենայի չափսերից:
RENAULT-Ն ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ`ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
Ճանապարհային անվտանգության գլխավոր նախաձեռնությունը հիմնվել է 2004 թ. աշխարհի խոշորագույն 7 ավտոարտադրողների և քսանյութեր արտադրող ընկերությունների կողմից` ներառյալ Renault-ն: GRSI Renault-ն ֆինանսավորում և խթանում է անվտանգության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր երկրներում իրագործվող նախաձեռնությունները, օրինակ Չինաստանում, Բրազիլիայում և այլն: Այդ խնդիրները ներառում են հետիոտների անվտանգությունը, անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը, սաղավարտների և անվտանգության ամրագոտիների կիրառումը, երթևեկության արագությունը և այլն:
GRSI-ն մաս է կազմում 1999թ. Համաշխարհային Բանկի կողմից հիմնված Global Road Safety Partnership (GRSP) ծրագրի, որը միավորում է ճանապարհային անվտանգության ոլորտում ընդգրկված մասնավոր սեկտորը, կառավարական կառույցները: Renault-ն հանդիսանում է Ռումինիայի և Լեհաստանի ազգային ասոցիացիաների փոխնախագահը և ակտիվորեն մասնակցում նաև հունգարական կառույցի աշխատանքներին:
2009թ. նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցած ճանապարհային անվտանգության թեմայով նախարարների մակարդակով առաջին գլոբալ համաժողովի ընթացքում Renault-ն մի շարք այլ ավտոարտադրողների հետ համատեղ հաստատեց իր պատրաստակամությունը ևս հինգ տարով մասնակցել այս կառույցի աշխատանքներին:
Այս աշխատանքն արտացոլում է Renault-ի պատասխանատվությունը ճանապարհային անվտանգության հարցերի լուծման ոլորտում, ինչը հանդիսանում է ապրանքանիշի գլխավոր արժեքներից մեկը: Այն արտահայտվում է նաև մեր մոդելային շարքում:
Զգուշացում – Օգնում է նախազգուշացնել վտանգի մասին տարատեսակ լսողական ու տեսողական միջոցներով (օրինակ`ամրագոտիների միացման լուսային ու ձայնային ազդանշանները):
Օժանդակում – Վերահսկում է անցանկալի արագացումները հատուկ միջոցների օգնությամբ (կրուիզ կոնտրոլ և արագության սահմանափակիչ):
Օգնություն – Բարելավում է վարորդի աշխատանքը`ավտոմատ լուսարձակների և խոզանակների, քսենոնային լուսարձակների (որոշ մոդելների համար օպցիոնալ), տաքացվող հողմապակի, ինքնամգեցվող հետևի տեսանելիության հայելիներ և այլն:
ՈՒՂՂՈՒՄ
Կառավարում – Անվտանգության ակտիվ համակարգեր` ABS (Արգելակների հակաբլոկավորման համակարգ), EBA (Արտակարագ իրավիճակներում արգելակման օժանդակման համակարգ), կցորդման վերասհկում, ESP (Կայունության Էլեկտրոնային ծրագիր): Ակտիվ անվտանգության ու վթարների կանխարգելման հիմքում ընկած են ուղեծրային կայունությունն ու հստակ արգելակումը:
ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Մեքենայի կառուցվածք – Մեքենայի սրահը շրջապատված է դեֆորմացման ծրագրավորվող գոտիներով` միջնամասում մնալով չափազանց ամուր:
Ամրակցման ծրագրավորվող լուծումներ – Պաշտպանում են ուղևորներին պատհարների ժամանակ: Renault-ի Ամրակցման և պաշտպանման 3-րս սերնդի Համակարգը SRP) ներառում է.
- Ամրագոտիներին հարմարացված առջևի նախաձգիչներ, որոնք ապահովում են ուղևորի հատուկ դիրքը նստատեղի վրա:
- Ձգման ուժի սահմանափակիչները նվազեցնում են ճնշումը ուղևորի կրծքավանդակի վրա:
- Ադապտիվ բարձիկները կլանում են հարվածները` հարմարվելով ուղևորի քաշին, դիրքին ու հարվածի ուժգնությանը:
- Կողային և վարագույրաձև բարձիկները նախտեսված են կողային հարվածներից պաշտպանվելու համար (առաջարկվում են բոլոր մոդելների համար բացառությամբ Mégane Coupé-Cabriolet տարբերակի):
Երրորդ սերնդի SRP համակարգը երաշխավորում է ցանկացած տարիքի ու քաշի ուղևորի լիակատար պաշտպանվածություն բոլոր նստատեղերին: