ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ
Կախված է արտաքին լուսավորվածության պայմաններից (մթնշաղ, թունել, անցուղիներ և այլն):
ԱՎՏՈՄԱՏ ԱՊԱԿԵՄԱՔՐԻՉՆԵՐ
Խոզանակների արագության ավտոմատ կարգավորում ` կախված անձրևի ուժգնությունից:
“SEE ME HOME” ՖՈՒՆԿՑԻԱ
Երբ կանգնեցնում եք շարժիչը, լուսարձակները դեռևս վառ են մնում 30-120 վայրկյանների ընթացքում:
ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ ԵՎ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԻՉ
Կրուիզ կոնտրոլ–Որոշում է այն մշտկան արագությունը, որով մեքենան շարժվում է առանց վարորդի միջամտությամբ: Համակարգն անջատվում է` արգելակման ոտնակին սեղմելով:
Արագության սահմանափակիչ –Թույլ է տալիս սահմանել այն առավելագույն արագությունը, որը մեքենան չպետք է գերազանցի: Համակարգը կարող է աշխատացվել 29կմ/ժ արագությունից սկսած: Անհրաժեշտության դեպքումվարորդը կարող է խառնվել համակարգի աշխատանքին` սեղմելով արագացման ոտնակը և հարկադրաբար գերազանցելով սահմանափակման կետը:
Կայանման ցուցիչներ (կախված մոդելից) –Ձայնային ազդանշանի միջոցով նախազգուշացնում են խոչընդոտների առկայության մասին:
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԻՐԱԱՎԻՃԱԿՈՒՄ
Կայունության էլեկտրոնային ծրագիր (ESP) – Օգնում է վարորդին պահպանել վերահսկողությունը լայն շրջադարձերն անցնելու ընթացքում: ESP համակարգը թույլ է տալիս վերահսկել նաև թերշրջադարձելիությունը: Արգելակների հակաբլոկավորման համակարգ(ABS) –Թույլ է տալիս կանխել անիվների բլոկավորումը կտրուկ արգելակման ժամանակ, հեշտացնում է մ եքենայիկառավարումը ամենադժվար իրավիճակներում: Հակասահեցման համակարգ (ASR) –Կցորդման վերահսկողությունը արագացումների ժամանակ ապահովվում է շարժիչի պտտող մոմենտի կարգավորումների շնորհիվ, իսկ դանդաղեցման ժամանակ` ներկառուցված է ESP համակարգի մեջ: Արտակարգ իրավիճակներում արգելակմանն օժանդակող համակարգ (EBA) –Ապահովում է արգելակների հնարավորոին արդյունավետ աշխատանքը կտրուկ արգելակումների ժամանակ նույնիսկ, եթե վարորդը չի գործադրում առավելագույն ուժը ոտնակի վրա (չի առաջարկվում սպորտային շարքի մեքենաների համար): Արգելակման ճիգերի էլեկտրոնային բաշխման համակարգ (EBD) –Պահպանում է արգելակների բալանսը առջևի և հետևի անիվների միջև նույնիսկ, եթե մեքենան ծանրաբեռնված է ոչ հավասարաչափ: Hill Start Assist (HSA) համակարգ (առաջարկվում է միայն Koleos 4WD մոդելի համար) –Այս ֆունկցիան ապահովում է հանգիստ վերընթաց շարժումը առանց հետ գլորվելու և կայանման արգելակի կիրառման: Hill Descent Control (HDC) համակարգ (առաջարկվում է միայն Koleos 4WD մոդելի համար) – Այս ֆունկցիան թույլ է տալիս ձեզ լիովին վերահսկել ավտոմեքենայի ընթացքը կտրուկ սահող զառիվայր մակերեսների վրա: