ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Renault-
ն որդեգրել է ժամանակակից մի մոտեցում, որը հիմված է “անվտանգություն բոլորի համար” սկզբունքի վրա:
Դրա նպատակն է ապահովել հավասար բոլոր ուղևորների անվտանգությունն` անկախ մեքենայի չափսերից:

RENAULT-Ն ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ`ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Ճանապարհային անվտանգության գլխավոր նախաձեռնությունըհիմնվել է2004 թ. աշխարհի խոշորագույն 7 ավտոարտադրողների և քսանյութեր արտադրող ընկերությունների կողմից` ներառյալ Renault-ն: GRSI Renault-ն ֆինանսավորում և խթանում է անվտանգության հետ կապված խնդիրներ ունեցողտարբեր երկրներում իրագործվող նախաձեռնությունները, օրինակ Չինաստանում, Բրազիլիայում և այլն: Այդ խնդիրները ներառում են հետիոտների անվտանգությունը, անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը, սաղավարտների և անվտանգության ամրագոտիների կիրառումը, երթևեկության արագությունը և այլն:

GRSI-ն մաս է կազմում 1999թ. Համաշխարհային Բանկի կողմից հիմնված Global Road Safety Partnership (GRSP) ծրագրի, որը միավորում է ճանապարհային անվտանգության ոլորտում ընդգրկված մասնավոր սեկտորը, կառավարական կառույցները: Renault-ն հանդիսանում է Ռումինիայի և Լեհաստանի ազգային ասոցիացիաների փոխնախագահը և ակտիվորեն մասնակցում նաև հունգարական կառույցի աշխատանքներին:

2009թ. նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցած ճանապարհային անվտանգության թեմայով նախարարների մակարդակով առաջին գլոբալ համաժողովի ընթացքում Renault-ն մի շարք այլ ավտոարտադրողների հետ համատեղ հաստատեց իր պատրաստակամությունը ևս հինգ տարով մասնակցել այս կառույցի աշխատանքներին:

Այս աշխատանքն արտացոլում է Renault-ի պատասխանատվությունը ճանապարհային անվտանգության հարցերի լուծման ոլորտում, ինչը հանդիսանում է ապրանքանիշի գլխավոր արժեքներից մեկը: Այն արտահայտվում է նաև մեր մոդելային շարքում:

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Զգուշացում
Օգնում է նախազգուշացնել վտանգի մասին տարատեսակ լսողական ու տեսողական միջոցներով (օրինակ`ամրագոտիների միացման լուսային ու ձայնային ազդանշանները
):
Օժանդակում
Վերահսկում է անցանկալի արագացումները հատուկ միջոցների օգնությամբ (
կրուիզ կոնտրոլ և արագության սահմանափակիչ):
Օգնություն
Բարելավում է վարորդի աշխատանքը`ավտոմատ լուսարձակների և խոզանակների, քսենոնային լուսարձակների (որոշ մոդելների համար օպցիոնալ
), տաքացվող հողմապակի, ինքնամգեցվող հետևի տեսանելիության հայելիներ և այլն:

ՈՒՂՂՈՒՄ

Կառավարում
Անվտանգության ակտիվ համակարգեր` ABS (Արգելակների հակաբլոկավորման համակարգ), EBA (Արտակարագ իրավիճակներում արգելակման օժանդակման համակարգ), կցորդման վերասհկում, ESP (Կայունության Էլեկտրոնային ծրագիր): Ակտիվ անվտանգության ու վթարների կանխարգելման հիմքում ընկած են ուղեծրային կայունությունն ու հստակ արգելակումը:

ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Մեքենայի կառուցվածք
Մեքենայի սրահը շրջապատված է դեֆորմացման ծրագրավորվող գոտիներով` միջնամասում մնալով չափազանց ամուր:
Ամրակցման ծրագրավորվող լուծումներՊաշտպանում են ուղևորներին պատհարների ժամանակ:
Renault-ի Ամրակցման և պաշտպանման 3-րս սերնդի Համակարգը SRP) ներառում է.

  • Ամրագոտիներին հարմարացված առջևի նախաձգիչներ, որոնք ապահովում են ուղևորի հատուկ դիրքը նստատեղի վրա:
  • Ձգման ուժի սահմանափակիչները նվազեցնում են ճնշումը ուղևորի կրծքավանդակի վրա:
  • Ադապտիվ բարձիկները կլանում են հարվածները` հարմարվելով ուղևորի քաշին, դիրքին ու հարվածի ուժգնությանը:
  • Կողային և վարագույրաձև բարձիկները նախտեսված են կողային հարվածներից պաշտպանվելու համար (առաջարկվում են բոլոր մոդելների համար բացառությամբ Mégane Coupé-Cabriolet տարբերակի):

Երրորդ սերնդի SRP համակարգը երաշխավորում է ցանկացած տարիքի ու քաշի ուղևորի լիակատար պաշտպանվածություն բոլոր նստատեղերին: